>

Խորհրդարանում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո, երբ պատրաստվում էր ելույթ ունենալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:





Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները տեղից սկսեցին բղավել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանին և Արմեն Ռուստամյանին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը տեղից ընդդիմացավ, ինչը բորբոքեց իշխանական պատգամավորներին և վերջիններս նույնպես սկսեցին տեղից բղավել։





Ալեն Սիմոնյանը պատգամավորներին հորդորում էր տեղերից վեր չկենալ։


ԱԺ նախագահն առաջարկեց օրենքով սահմանված կարգով օգտագործել բոլոր հնարավորությունները, սակայն պատգամավորները տեղերից վեր էին կացել և շարունակում էին բղավել:

«Ես ներս եմ հրավիրում անվտանգության աշխատակիցներին։ Խնդրում եմ կարգուկանոն հաստատել դահլիճում»,- ասաց ԱԺ նախագահը։



Զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ:

Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը։ Մանրամասները՝ տեսանյութում:

Сообщение Իրարանցում ԱԺ դահլիճում. միջամտեցին անվտանգության աշխատակիցները, նիստի հեռարձակումը դադարեցվեց. ՏԵՍԱՆՅՈւԹ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->