>


Վաշինգտոնում գրանցված Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC),  համագործակցաբար ՀՀ-ում գրանցված Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նոր գործեր է ներկայացրել, որոնցով Ադրբեջանը մեղադրվում է հայ ռազմագերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց մահվան համար։
ՄԻԵԴ ներկայացված փաթեթում նշվում է` թվով 19 անձինք, ինչպես իրենց հայրենի բնակավայրերում մնացած քաղաքացիական մարդիկ, այնպես էլ զինվորականներ, միմյանցից տարբեր 10 միջադեպերի արդյունքում սպանվել են, երբ գերության մեջ են գտնվել ադրբեջանական ուժերի կողմից կամ եղել են ձերբակալված։








Քոչարյանի զոհերը

Դիմումները ներկայացվել են ականատեսների ցուցմունքների, համացանցում տարածված տեսաձայնագրությունների, դատաբժշկական փորձաքննությունների անհերքելի ապացույցներով և փորձագիտական եզրակացություններով։
Երկու իրավապաշտպան կազմակերպությունները հավաքված նյութերով փորձում են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին` ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, այնպես էլ միջազգային հումանիտար իրավունքի համաձայն` գերության մեջ գտնվող անձանց կյանքը չպաշտպանելու համար:


«Չկարողանալով պաշտպանել գերության մեջ գտնվողների կյանքը և չկարողանալով հետաքննել սպանված գերիների հարցերը, Ադրբեջանը խայտառակ կերպով խախտում է մարդու իրավունքներն ու չի կատարում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։ ՄԻԵԴ-ի և եվրոպական բոլոր հարակից կառույցների պարտականությունն է միանշանակ կարմիր գիծ քաշել և ստիպել Ադրբեջանի բռնապետությանը պատասխանատվություն ստանձնել»,- ընդգծում է Հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը:

Հայկական իրավական կենտրոնը հանձնառու է սպանված 19 անձանց դեպքերով հետապնդել արդարություն, ինչպես նաև ապահովել, որ բոլոր հայ ռազմագերիներն ազատ արձակվեն և առանց վնասների հայրենադարձվեն:



Այս նպատակով Վաշինգտոնում տեղակայված հայկական իրավական կենտրոնը համագործակցում է Երևանում գտնվող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ` առավել քան 100 հայ ռազմագերիների անունից ՄԻԵԴ-ում գործեր հարուցելու համար։ Այսպիսով, այս գործընկերությունը թույլ է տալիս անհատական մակարդակով պաշտպանելու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կեսից ավելիին։ Համագործակցող կազմակերպությունների ջանքերով վերջերս նորից լրացուցիչ գործեր ներկայացվեց ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի հանդեպ կիրառել միջանկյալ միջոց։

Сообщение Ադրբեջանի կողմից սպանված 19 հայ գերիների գործով ՄԻԵԴ-ում իրավական գործընթաց է սկսվել появились сначала на MediaNews.


от admin

-->