>

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:




Քոչարյանի զոհերը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Էդուարդ Աղաջանյանը:





«Երբ համարձակ ելույթներ են ունենում և փորձում են իրենց տղամարդկության վարժանքներ անել այս ամբիոնից, պիտի նաև դահլիճ վերադառնալու տղամարդկություն ունենան և լսեն իրենց մասին ասվածը»,- հայտարարեց ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հույս հատնելով, որ գոնե Իշխան Սաղաթելյանը կվերադառնա դահլիճ:


«Հայաստան» դաշինքի վերադարձից հետո Հայկ Կոնջորյանը Իշխան Սաղաթելյանին հարցրեց. «Պարոն Սաղաթելյան, ձեր ելույթը ձեր շեֆի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համաձայնեցվա՞ծ էր, թե՞ ոչ: Պարոն Սաղաթելյան, երբ ասում եք, թե կսրեք, տղամարդկության վարժանքներ եք իրականացնում այս դահլիճից, մեր բոլորի հիշողության մեջ միանգամից արթնանում է ձեր սպրինտերի արագությամբ վազքը, ձեր էպիկական վազքը, երբ որոշել էիք փրկել հայրենիքը. այդ սպրինտերի վազքի արագության պայմաններո՞ւմ եք սրելու:
Պարոն Սաղաթելյան, ձեր շեֆի հրահանգով եկաք այստեղ և ճամարտակեցիք որոշ հարցերի շուրջ, և ես կփորձեմ համարժեք պատասխանել ձեզ»:

Նա նշեց, որ ինքը հույս ուներ, թե «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կզսպեր իր գործընկերներին. «Կամ դուք չեք ցանկանում վերականգնել ԱԺ բնականոն աշխատանքները, կամ չեք կարողանում, որովհետև դուք չեք հանդիսանում փաստացի ձեր խմբակցության ղեկավարը»:



Հայկ Կոնջորյանը ասաց, որ իրենք էլ կարող են ժողովրդի կողմից ընդունված մի շարք արտահայտություններ հնչեցնել՝ ուղղված իրենց. «Օրինակ՝ կոբրա, պրիվետ Ռոբ, մերժված, մարդասպան: Բայց դուք ուզո՞ւմ եք լսել նման արտահայտություններ. մենք էլ չենք ուզում անել: Եթե դուք մեր կառուցողականության կոչերն ընկալել եք որպես թուլության նշան, ցավում եմ, ձեզ հիասթափություն է սպասվում»:

Сообщение «Պարոն Սաղաթելյան, ձեր տղամարդկային վարժանքները հիշեցնում են սպրինտերի արագությամբ ձեր վազքը…». Հայկ Կոնջորյան появились сначала на MediaNews.


от admin

-->