>

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է աջակցել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն:





«Մենք կարևոր նշանակություն ենք տալիս ռազմական ոլորտում մեր համագործակցությանը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք շարունակել աջակցել ՀՀ ԶՈւ բարեփոխման ծրագրի իրականացմանը»,- ասել է նա:





Շոյգուն նշել է, որ ՀՀ տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, որը լավ զինված է և հանդես է գալիս որպես անվտանգության երաշխավոր:

«Հայաստանը ՌԴ դաշնակիցն է ու առանցքային գործընկերը` Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցում, մենք խիստ հետաքրքրված ենք այս տարածաշրջանում կայունության պահպանմամբ»,- ասել է նախարարը:


Շոյգուն Կարապետյանին շնորհավորել է այդ պաշտոնին նշանակման առթիվ, նկատել, որ այս նշանակումը տեղի է ունեցել ոչ դյուրին շրջանում, երբ դրված են երկրի պաշտպանական ոլորտի բարեփոխման դժվարին խնդիրներ:

ՌԴ պաշտպանության նախարարը նշանակված ժամկետներում հայկական բանակի բարեփոխման ծրագրի իրականացման հարցում համակողմանի աջակցություն ցույց տալու պատրաստակամություն է հայտնել:



Իր հերթին Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Շոյգուին` ՀՀ ԶՈւ մարտունակության վերականգնման, վերազինման ու զորքերի վերապատրաստման հարցում աջակցելու պատրաստակամության համար:

Նա ընդգծել է, որ երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում իր առաջին օտարերկրյա այցը տեղի է ունենում դեպի ՌԴ, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:

«Ռուսաստանը միակ երկիրն է, որ հայ ժողովրդին տալիս է անվտանգության ռեալ նկատելի արդյունք, և որն այսօր զբաղվում է ոչ միայն ԼՂ, այլև անմիջականորեն ՀՀ սահմաններին անվտանգության հարցերով: Մենք պատրաստ ենք շատ սերտ ու արդյունավետ համագործակցության»,- ասել է նա:

Сообщение «Պետք է բարեփոխենք ՀՀ բանակը, դժվար, բայց հնարավոր խնդիր է…». Շոյգուն՝ Կարապետյանին появились сначала на MediaNews.


от admin

-->