>

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջ ակցել հայկական զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը:«Մենք շատ ենք կարևորում ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում:




Քոչարյանի զոհերը

Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Դա հեշտ գործ չէ, բայց ես կարծում եմ, որ ձեր փորձով դա հնարավոր կլինի», — ասել է Շոյգուն:





Նա նշել է, որ Հայաստանում է գտնվում 102-րդ ռուսական ռազմակայանը, որը լավ հագեցած է և անվտա նգության երաշխավոր է:


«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում անվտ անգության ապահովման գործում, և մենք չափազանց շահագր գռված ենք այս տարածաշրջանում կայունության պահպանմամբ», — հավելել է նախարարը:

Իր հերթինԿարապետյանըերախտագիտություն է հայտնել Շոյգուին՝ Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման, զորքերի վերազինման պատրաստակամության համար:



Նա ընդգծել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցը Ռուսաստան է, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:

«Ռուսաստանը միակ պետությունն է, որը շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդի անվտա նգության ապահովման գործում և այսօր զբաղվում է անվտ անգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններին: Մենք պատրաստ ենք շատ սերտ ու արդյունավետ համագործակցության», — ասել է Կարապետյանը:

Сообщение Շոյգուն հայտարարություն տարածեց․ Ի՞նչ է սպասվում Հայաստանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->