>

«Համաներման դեպքում այն հավանաբար կտարածվի նաև Շանթ Հարությունյանի վրա, բայց մնում է պարզել՝ Շանթը կցանկանա համաներմամբ ազատ արձակվել, թե ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ հարցով Շանթի հետ քննարկում դեռ չի ունեցել։

Փոխարենը Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն է խոսել հոր հետ և պարզել, որ հայրը համաձայն չէ համաներմամբ ազատ արձակվելու տարբերակին։




Քոչարյանի զոհերը

Շահեն Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե իր հայրիկի համաձայնությունը հարցնեն, ապա ինքը չի համաձայնվելու և պնդելու է իր տարբերակը։




«Ես չգիտեմ՝ այդ ընթացակարգը ինչպես է լինում, բայց եթե իր համաձայնությունը հարցնեն, ապա հայրս համաձայն չէ։ Նա չի համաձայնվելու համաներմամբ ազատ արձակվել։ Հայրս քաղբանտարկյալ է և պետք է ազատ արձակվի գործի վերաքննության և արդարացման ճանապարհով»,- ասաց Շահեն Հարությունյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում ազատության մեջ հայտնվելը նշանակում է, որ նա ընդունում է իր մեղքը և համաներմամբ է միայն ազատ արձակվում։


Հիշեցնենք, որ «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով շուրջ մեկ տասնյակ դատապարտվածներն արդեն ազատության մեջ են, բացառությամբ՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի: Նրա պատժի ժամկետը լրանում է հաջորդ տարվա նոյեմբերի 5-ին:

Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին «Անոնիմուսների երթ» էր նախաձեռնել։ Սակայն Մաշտոցի պողոտայում տեղի էին ունեցել բախումներ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, ձերբակալել 14-ին: Նրանց առաջադրվել էր խուլիգանության մեղադրանք:


Լուսանկարը՝ panorama.am

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->