>


Գիտնականները փորձարկում են արհեստական ինտելեկտի համակարգ, որը ենթադրաբար ունակ է ախտորոշել դեմենցիա (թուլամտություն) հիվանդությունը՝ ուղեղի մեկ սկանավորումից հետո, մինչդեռ, ներկայումս դեմենցիան ախտորոշելու համար պահանջվում է մի քանի ուղեղի սկանավորում և տարբեր թեստեր,այս մասին հայտնում է CNN-ը։








Այն կարող է նաև կանխատեսել՝ արդյո՞ք հիվանդի վիճակը երկար տարիներ կայուն կմնա, դանդաղ կվատանա, թե՞ կարիք կունենա անհապաղ բուժում ստանալու:


Հետազոտություններն իրականցնող մասնագետները նշում են, որ այս նոր համակարգով կատարվելիք ավելի վաղ ախտորոշումները կարող են մեծապես բարելավել հիվանդների բուժման արդյունքները:



«Եթե մենք վաղ միջամտենք հիվանդությանը, և շուտ սկսել բուժումը, դա կդանդաղեցնի հիվանդության առաջընթացն ու դրա վտանգավորությունը կնվազի — ասել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Զոե Կուրցին, նշելով, որ այս հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս կյանքի ավելի ուշ տարիքում կամ կարող են երբեք ի հայտ չգալ։

Сообщение Արհեստական բանականությունը կարող է ախտորոշել դեմենցիա (թուլամտություն) հիվանդությունը՝ մեկ օրում появились сначала на MediaNews.


от admin

-->