>


Սկեսուրս բարկացավ մայրիկիս վրա այն բանի համար, որ նրա տանը թափթփված է ու կան կեղտոտ ափսեներ։

Բանն այն է, որ վերջերս հայրիկիս ծննդյան օրն էր, 65 տարեկան էր դառնում։ Որոշեցինք նշել տանը, քանի որ հայրիկս չի սիրում սրճարաններ ու ռեստորաններ գնալ։ Բացի այդ, ծնողներիս տունը բավականին մեծ է, այնպես որ կարող ենք հավաքույթներ կազմակերպել։




Քոչարյանի զոհերը



Իհարկե, ինձ ու ամուսնուս հետ եկավ նաև սկեսուրս։ Նա սկսեց զննել ամեն անկյունը, բացել կաթսաները, որ տեսնի, արդյոք մաքուր է թե ոչ։ Ու եթե հանկարծ մի տեղ մի թերություն էր տեսնում, դեմքին ակնհայտ զզվանք էի նկատում։





Մայրիկս զբաղվում էր պատրաստման աշխատանքներով ու սկեսուրիս արածները չէր նկատում։

Ծննդյան օրը անձրևոտ էր, իսկ ծնողներս ապրում են առաջին հարկում, ու դրա համար էլ դրսի ողջ ցեխն ու կեղտը մտնում էր տուն։


Մայրիկս փորձում էր մաքրել հատակները յուրաքանչյուր հյուրի ներս մտնելուց հետո, բայց երբ բոլորը հավաքվեցին, ավելի կարևոր գործեր կային։



Տանը իսկապես քաոս էր․ շատ մարդիկ էին եկել, ամենուր նվերների տոպրակներ էին, հագուստ, կոշիկներ, խոհանոցում՝ կեղտոտ ափսեներ էին հավաքվել։ Ու դա բնական է, մարդիկ են եկել, ինչպես թողնենք ու սկսենք տունը մաքրել։



Հյուրերի գնալուց հետո ես ու ամուսինս մնացինք, որ օգնենք հավաքել։ Սկեսուրս էլ մնաց, որ իրեն մեքենայով տանենք տուն։ Եվ ահա սկեսուրս նստում է բազկաթոռին ու սկսում բարկանալ․

Բայց հատակները փոշու մեջ կորած են․․․ ջահը վաղուց չես մաքրել․․․ ափսեները չես հասցնում լվանալ․․․ պատուհանագոգերը սպիտակեցնելու հնարքներ գիտեմ, պատմե՞մ։

Ես զգացի, որ մայրիկս շատ է նեղվել, բայց անգամ չփորձեց արդարանալ, քանի որ շատ էր ամաչում։  Իսկ ահա ես որոշեցի չլռել․

Մեր ընտանիքում ընդունված չէ հյուրերի ներկայությամբ ափսեներ լվանալ։ Իսկ հատակները ցեխոտվել են։ Շատերը կերազեն մայրիկիս պես կոկիկ ու մաքրասեր լինել։

Բարեբախտաբար, սկեսուրս խելացի գտնվեց ու չշարունակեց խոսակցությունը, այլապես մեծ վեճ կլիներ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->