>


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հաճախ անդրադառնում է կառավարող ուժի պատգամավորների կենսագրություններին, հիշեցնում վերջիններիս մասնակցությունը տարբեր ակցիաներին, ԱԺ-ում հանդես է գալիս ռուսական իշխանությունների ներկայացուցչի դերում, մատնանշում տարբեր իշխանական պատգամավորների նախկին աշխատավայրերը, սակայն ինքն իր կենսագրությունը ներկայացնելիս խուսափել է նշել, որ ժամանակին աշխատել է Տիգրան Կարապետյանի «ԱԼՄ» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար։








Քոչարյանի զոհերը

Թե ինչու՞ է Արեգնազ Մանուկյանը ամաչում կամ խուսափում ներկայացնել իր կենսագրության այդ հատվածը՝ թողնում ենք ընթերցողի դատին։


«Հայաստան» դաշինքի մյուս պատգամավորը՝ Գեղամ Նազարյանն էլ, իր կենսագրությունում չի ներկայացրել հանգամանքը, որ 2007-2010 եղել է ՀՀՇ վարչության անդամ։ 2007 թվականի մարտի 26-ին, կուսակցության 15-րդ համագումարում Նազարյանը ընտրվել է վարչության անդամ՝ մինչև 2010 թվականը։



Նախկին իշխանությունների և նրանց տարբեր շրջանակների կողմից անընդհատ փորձ է արվել Նիկոլ Փաշինյանին ներկայացնել որպես Լևոն Տեր-Պետրոսյանի «հոգեզավակ», սակայն հենց իրենց դաշինքում է տեղ գտել ՀՀՇ վարչության անդամը, ինչը, իհարկե բնականոն գործընթաց է քաղաքականությունում, բայց պարզ չի, թե ինչու՞ է պատգամավորը թաքցնում իր անցած քաղաքական ճանապարհը։

Сообщение Ինչու՞ են «Հայաստան» դաշինքի պատգամավորները թաքցնում իրենց կենսագրության որոշ դրվագներ․ Գեղամ Նազարյանը՝ ՀՀՇ վարչության անդամ, Արեգնազ Մանուկյանը՝ «ԱԼՄ» հաղորդավար появились сначала на MediaNews.


от admin

-->