>


Այսօր՝ օգոստոսի 11-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
«Հայաստան» դաշինքի կողմից ԱԺ տարածաշրջանային և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արմեն Գևորգյանը:








«Ձեր ճակատագիրը մշտապես կապված է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների հետ՝ այն պահից սկսած, երբ դուք և Վիգեն Սարգսյանը ուսումնառությունից հետո եկաք Հայաստան»,- դիմելով թեկնածուին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:


Նա նշեց, որ 2018թ. նրա հայտարարագրից երևում է, որ նա պարտքով տվել է 200 հազար դոլար և 90 մլն դրամ. «Սրանք ի՞նչ գումարներ են, որքան ինձ հայտնի է՝ դուք միշտ պետական պաշտոն եք զբաղեցրել»:
Նա նաև խնդրեց, որ Արմեն Գևորգյանը հիշեցնի, թե ինչ քրեական գործի շրջանակում է դատարանը որոշել նրան բերման ենթարկել:
«Ճի՞շտ են այն հրապարակումները, որ ձեր կինը Չեխիայում ունի անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերություն, և որ թվականից է այդ գործառույթներն իրականացնում»,- թեկնածուին հարցրեց Անդրանիկ Քոչարյանը, ինչին ի պատասխան Արմեն Գևորգյանը հաստատեց տեղեկությունը:

Անդրանիկ Քոչարյանի արձագանքին՝ 90 մլն է՞լ է եվրասիական ինտեգրման տրամաբանության մեջ, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Այո, այդ փողերը մնացել են Հայաստանում և նպաստել են տնտեսության զարգացմանը»:



Сообщение «Այո՛ , իմ կինը Չեխիայում ունի անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերություն…». Արմեն Գևորգյանը՝ Անդրանիկ Քոչարյանին появились сначала на MediaNews.


от admin

-->