>

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Հայաստան» դաշինքից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հարցրել է.

«Հայտարարագրել եք Հովհաննես Այվազովսկուց և Սարյանից մեկական նկար։ Կպատմե՞ք այդ նկարների մասին, ստեղծագործական ո՞ր ժամանակահատվածին են վերաբերում, ո՞նց եք ձեռք բերել։ Կшնխե՞լ եք արտահանումը, թե՞ ներկրել եք»:





Վահե Հակոբյանը պատասխանել է. «Շատ ուրախ եմ, որ իմ ունեցվածքի հանդեպ նման հետաքրքրություն կա, բայց ինչ-որ տեղ պետք է… լավ, անցանք… դա իմ կնոջ սեփականությունն է եղել, որը նրան տրվել է որպես ժառանգություն։ Այվազովսկու փոքրիկ նկարը, եթե ճիշտ եմ հիշում, կոչվում է «Փnթnրիկ»։ Առանձնապես արժեք չունի, մեծ չի։ Գտնվում է ՀՀ-ում, Սարյանի կտավը՝ նույնպես։ Ժառանգություն են՝ օժիտ»։





«ՉԻ». Մենք էլ ասում ենք՝ էս ինչի՞ է Վահե Հակոբյանը աշնանը, ձմռանը, գարնանը, ընդհանրապես՝ տարվա բոլոր եղանակներին քաղաքական փnթnրիկ խոստանում: Դու մի ասա, Այվազովսկու «Փnթnրիկ» կտավի մnգшկшն ազդեցության տակ է եղել: Ինչպես Քոչարյանն է Այվազովսկու «Հինգերորդ ալիք» կտավից ազդվել:


Իսկ թե ոնց է Այվազովսկու կտավը ժառանգաօժիտախшռն հայտնվել Վահե Հակոբյանի մոտ, բոլորին հայտնի փաստ է:

Երբ հայ մեծանուն ծովանկարիչը Հայաստան է եկել, սկզբում նկարել է «Դաշնակներն իջնում են Արարատ լեռից» հայտնի կտավը, հետո գնացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ճամփին փnթnրիկ է եղել, տեղում դա նկարել է, թողել կոմբինատի տարածքում… Հետո, երբ կոմբինատը որպես օժիտ անցել է Վահե Հակոբյանին, նկարն էլ էդ օժիտի մեջ է եղել: Ու տենց…



Մարդ այ սենց բախտ պիտի ունենա, որ օժիտով Այվազովսկի ու Սարյան ստանա:

Մի 10 տարի էլ իշխանության մնային, օժիտի մեջ Միքելանջելոյի ու Վան Գոգի կտավներն էլ կհայտնվեին:

Նյութի աղբյուր՝ 4rd.am

Сообщение Մենք էլ ասում ենք՝ էս ինչի՞ է Վահե Հակոբյանը աշնանը, ձմռանը, գարնանը, ընդհանրապես՝ տարվա բոլոր եղանակներին քաղաքական փnթnրիկ խոստանում, դու մի ասա, Այվազովսկու «Փnթnրիկ» կտավի մnգшկшն ազդեցության տակ է… Երբ մեծանուն ծովանկարիչը Հայաստան է եկել, սկզբում նկարել է «Դաշնակներն իջնում են Արարատ լեռից» հայտնի կտավը, հետո գնացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ճամփին փnթnրիկ է եղել և… появились сначала на Интересные Истории.


от admin

-->