>


Բավական է նստել և սպասել, թե երբ ձեզ կգտնի ձեր երազանքների տղամարդը։ Երջանիկ ու սիրված լինելու համար դուք ինքներդ պիտի ձեռնարկեք որոշ քայլեր։ Մինչև ձեր ձեռքը չվերցնեք ճակատագրի ղեկը, կշարունակեք երազել անթերի հարաբերությունների մասին։

Եթե ձեզ դուր է գալիս ինչ-որ մեկը, կարող եք կիրառել մի քանի հնարք՝ նրա սիրտը նվաճելու համար։ Այսպիսով, որ քայլերից սկսել՝ նրա ուշադրությունը գրավելու, իսկ հետո էլ երազանքների օբյեկտը դառնալու համար։










Անկեղծ եղեք

Մի ամաչեք բարձրաձայնել այն, որ ուզում եք հարաբերություններ սկսել։ Դրա մեջ ամոթալի բան չկա, և հնարավոր է, որ դա ձեզ համար նոր հնարավորություններ կբացի։

Դարձեք մարդու այն տեսակը, ինչպիսին որ կցանկանայիք տեսնել ձեր kողքին

Եթե երազում եք սրամիտ ու հետաքրքիր մարդու մասին, ով սիրում է արկածներ, դարձեք այդպիսին։ Արեք այնպիսի բաներ, որոնք նախկինում անհնար էիք համարում։




Գերազանց տեսք ունեցեք



Ուր էլ որ պատրաստվեք գնալ, միշտ եղեք գեղեցիկ ու խնամված։ Առաջին հերթին, դա ձեզ ինքնավստահություն կտա, իսկ երկրորդը՝ միանշանակ կիմանաք, որ ձեր մասին առաջին տպավորությունը դրական կլինի։

Մի վախեցեք ասել այն, ինչ ուզում եք

Միշտ եղեք անկեղծ։ Եթե նոր եք սկսում հարաբերություններ, պետք չէ ձևանալ և ստել։ Թող նա սկզնից իմանա, թե ինչպիսինն եք դուք։

Սոցկայքերում ավելի ազատ եղեք

Խոսքը գնում է ոչ թե սանձարձակության, այլ կոմպլեքսների բացակայության մասին։ Հավատացեք, որ ծանոթությունների կայքում կարող եք լավ ժամանակ անցկացնել, գուցե և գտնել ձեր երազանքների ասպետին։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->