>


Բոլորն անցնում էին մուրացկանի կողքով, իսկ ես որոշեցի նրան սրճարան հրավիրել. միայն 1 ժամ անց հասկացա, թե իրականում ինչ եմ արել այդ մարդու համար…

Ես ու կինս մի տարի առաջ ենք տեղափոխվել Երևան, շատ դժվարությունների միջով ենք անցել: Սկզբում չէինք կարողանում նորմալ աշխատանք գտնել, իսկ տան վարձը մի կերպ էինք տալիս:

Առաջին երեք ամսվա ընթացքում 4 անգամ տուն ենք փոխել, որ ավելի մատչելի տարբերակ ունենանք: Ես ու կինս գիշեր-ցերեկ աշխատում էինք, բայց էլի չէինք հասցնում լիարժեք հոգալ մեր ընտանիքի կարիքները:




Քոչարյանի զոհերը






Մի կիրակի օր, երբ կինս գնացել էր գյուղ, որոշեցի դուրս գալ տանից և մի քիչ զբոսնել: Թվում էր, որ մենք արդեն խեղդվում ենք մեր խնդիրների և հոգսերի մեջ, և ավելի վատ չէր կարող լինել:

Սրճարանի մուտքի մոտ մի մուրացկանի տեսա, նա նստած հաշվում էր իր մետաղադրամները, իսկ նրա առաջ դրված էր գլխարկ, բայց բոլոր մարդիկ անտարբեր անցնում էին նրա կողքով:



Սրճարանում նստեցի պատուհանի կողքի սեղանի մոտ: Հետևում էի մուրացկանին, հասկացա, որ նա նաև հոգեկան խնդիրներ ունի: Այնքան խղճացի նրան: Մի չափաբաժին ավել պատվիրեցի և գնացի, տղամարդուն ներս հրավիրեցի: Սկզբում նա հրաժարվում էր, ասաց, որ իրեն ներս չեն թողնում, բայց ես պնդեցի, որ գա:




Տղամարդն այնպես արագ էր ուտում, որ կարծես մի տարի քաղցած էր եղել: Ճաշից հետո մենք սկսեցինք զրուցել, մուրացկանն անկեղծացավ և պատմեց իր պատմոթյունը: Պարզվեց, որ ժամանակին նա էլ էր եկել այստեղ՝ աշխատելու, սակայն նրան խաբել էին և գումարը չէին տվել: Մի քանի օր անց գողացել են նրա փաստաթղթերը, այդպես նա հայտնվել է փողոցում, իսկ տուն վերադառնալ չի ուզում, ամաչում է տանեցիներից:

ՀԵռախոսիս զանգ եկավ, վեր կացա, խոսեցի, իսկ երբ հետ եկա, մուրացկանն ինձ շնորհակալություն հայտնեց և հեռացավ: Սեղանին ինչ-որ երկտող նկատեցի: Բացեցի այն և կարդալուց հետո սկսեցի արտասվել.

Լիբանանում փողոցում մահացած «մուրացկան» կինը միլիոնատեր է եղել

«Շնորհակալ եմ քեզ, որ չանցար իմ կողքով: Դու բարի սիրտ ունես, իսկ դա շատ կարևոր է մեր ժամանակներում: Մինչ քեզ հանդիպելը ես մտածում էի, որ իմ կյանքը կործանված է, բայց դու ինձ հույս ներշնչեցիր և ցույց տվեցիր, որ ամեն ինչ կորած չէ: Ես կփորձեմ վերադառնալ տուն:»

Այս երկտողը պահում եմ գրպանումս, նաև հույս ունեմ, որ մարդիկ՝ կարդալով իմ այս հրապարակումը, ավելի շատ ուշադրություն կդարձնեն մուրացկաններին, եթե հնարավորթյուն ունեք, գոնե մի հաց գնեք և տվեք նրանց, հնարավոր է, որ դա փոխի իրենց կյանքը:


от admin

-->