>

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է, որ հավաքականի հիանալի խաղը Մակեդոնիայի դեմ խաղում պայմանավորված էր թիմի ֆուտբոլիստների դուխով ու միասնականությամբ: Հոկտեմբերի 13-ին Ջիբրալթարից կրած խայտառակ պարտությունից հետո՝ այսօր՝ հոկտեբերի 16-ին, Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի, 4-րդ տուրի խաղում ՀՀ հավաքականը տանը 4:0 հաշվով խոշոր հաղթանակ տարավ: Գոլերից 2-րդն իր հաշվին գրանցեց հենց Մովսիսյանը: Խաղից հետո լրագրողների հետ զրույցում նա կիսվեց տպավորություններով:

-Ինչի՞ հաշվին մեր հավաքականն այսպես կերպարանափոխվեց:




Քոչարյանի զոհերը

-Մեր դուխի, միասնական լինելու, մեզ հավատալու, շատ բաների չլսելու հաշվին:




-Հավաքական վերադառնալուց հետո գոլի հեղինակ դարձար: Ի՞նչ զգացողություններ ունես:

-Աննկարագրելի էր:


-10-րդ գոլդ էր հավաքականի կազմում: Ո՞ւմ ես նվիրում:

-Մեր հերոսներին՝ Արայիկից սկսած մեր բոլոր հերոսներին ու բոլոր այն մարդկանց, ովքեր մինչեւ հիմա ինձ հավատացել են, ու մեր բոլոր տղերքին, որովհետեւ առանց նրանց, առանց մեր թիմի ո՛չ Յուրան գոլ կխփեր, ո՛չ Հենոն գոլ կխփեր, ո՛չ Գեւորգը գոլ կխփեր:


-Խաղի նախօրեին հանդիպում եք ունեցել երկրպագուների հետ: Դա որքանո՞վ է մոտիվացրել ձեզ:

-Ինձ համար դա նորմալ է, շատ նորմալ է երկրպագուների հետ հանդիպելը, խոսելը, նրանց էլ ենք հասկանում: Այս խնդիրները, որոնք կան, տարիների խնդիրներ են, որոնք… ո՞նց ասեմ, շատ բան չասեմ, որովհետեւ ես միշտ առաջ եմ նայում: Բայց կարեւորը, որ ճիշտ ուղու վրա ենք: Մենք մեզ հավատում ենք եւ ձեզանից կխնդրենք, որ դուք էլ հավատաք: Ձեզանից շատ բան է կախված: Դրական նյութեր են պետք, ամեն ինչը պետք է դրական լինի, որպեսզի մենք կարողանանք ֆուտբոլային այս հեղափոխությունը շարունակել:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->