>

Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Հովհաննես Ալիշյանը կրում է Արցախյան 1-ին պատերազմում զոհված մորեղբոր անուն, ազանունը:




Քոչարյանի զոհերը

«Մենք շատ էինք սպասում Հովհաննեսին, որ դնեինք եղբորս անուն, ազգանունը: Ունեցանք, հպարտացանք: Հարցնում էի՝ Հովիկ ջան, որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու, ասում էր՝ առաջին հերթին զինվոր, մամա»,-պատմում է մայրը՝ Հասմիկ Ալիշյանը:





Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Քարվաճառում՝ 2016-2018 թվականներին:

Հովհաննես Ալիշյանը կամավոր է մեկնել պատերազմի:


Հայրը՝ Արմենակ Մարգարյանն ասում է, որ իր որդիներին միշտ ասել է, որ ազգի պատմությունը սովորեն, դրա համար էլ Հովհաննեսը շատ հայրենասեր է եղել:

«Միշտ վախեցել եմ այս պահից, քանի որ իմ եղբայրը զոհվել էր, ես անընդհատ սպասում էի, որ ծառայության ժամանակ կկանչեն, կասեն՝ եկեք ձեր տղային ճանաչեք»,-ասում է մայրը:



Ծնողները վերջին անգամ հոկտեմբերի 10-ին են խոսել իրենց որդու հետ. «Պապ քո պատվին գռադ եմ խփելու»,- ասում է հայրը

Հովհաննես Ալիշյանը ծնվել է 1998 թվականի օգոստոսի 10-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին:

Сообщение «Պապ ջան, քո պատվին գռադ եմ խփելու». Հովհաննեսը 5 օր վիրավոր վիճակում կռվել է թշնամու դեմ появились сначала на MediaNews.


от admin

-->