>

Գեներալ Շոյգուն հաստատեց․ Վերջ ասեկոսեներին

Ռուսաստանի ռազ մական գերատեսչությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ին զ ինված ուժերի արդիականացման հարցում:





Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է Ռուսաստանի պաշտ պանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:





«Կարևոր նշանակություն ենք տալիս մեր փոխգործակցության զարգացմանը ռազ մական ոլորտում ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ընդ որում՝ պատրաստ ենք մենք շարունակել աջակցությունը Հայաստանի զի նված ուժերում բարեփոխումների

ծրագրերի իրականացմանը»,- նշել է Շոյգուն:


Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազ մաբազան, որը լավ հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր:

«Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում խաղաղության ապահովման գործում, և մենք չափազանց հետաքրքրված ենք այդ տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ»,- նշել է Ռուսաստանի



պաշտպանության նախարարը: Շոյգուն նաև շնորհավորել է Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու առիթով՝ ընդգծելով, որ այդ նշանակումը տեղի է ունեցել ոչ հեշտ ժամանակներում, երբ երկրի պաշ տպանության ոլորտում բարեփոխումների իրականացման բարդ առաջադրանքներ կան:

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ժամանակ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, դաշույն նվիրելով, ասել է.

«Կարող ենք համարել, որ Հայաստանին սպա ռազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»։

Сообщение Գեներալ Շոյգուն հաստատեց․ Վերջ ասեկոսեներին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->