>

Գեներալ Արշակ Կարապետյանի Մոսկովյան դեմшրշը․ Շпյգուն բшցեց խшղաքարտերը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված պատվիրակությունների կազմով։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։




Քոչարյանի զոհերը

Շնորհակալություն հայտնելով գործընկերոջը ջերմ ընդունելության համար`ՀՀ պաշտպանության նախարարը վերջինիս խնդրանքով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման գործում Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրվող միջնորդական ջանքերը։





«Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և այդ ուղղությամբ բանակցությունների շարունակությանը, միևնույն ժամանակ չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության համար` նշելով, որ ռուս խաղաղապահների ջանքերով խաղաղ կյանքը Լեռնային Ղարաբաղում վերականգնվել է, և ապահովվում է անխափան կապը Հայաստանի Հանրապետության հետ։


Պաշտպանության նախարարը շեշտել է խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը և որպես օրինակ նշել այսօր արձանագրված հարվածային անօդաչուի կիրառումը։

«Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև պաշտպանության ոլորտում իրականացվող ինտենսիվ բարեփոխումներին և շնորհակալություն հայտնել իր գործընկերոջը` այս ուղղությամբ տրամադրվող համակողմանի աջակցության համար։ Նախարարն ընդգծել է, որ այսօր հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակ տեղափոխվելու փուլում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների պաշտպանության նախարարները մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցության առաջիկա ծրագրերի շուրջ։



Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած սահմանազատման և սահմանազատման խնդիրների ֆոնին։

Լարվածության առաջին օջախը մայիսի 12-ին էր. այն ժամանակ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում։

Հուլիսի 14-ին Ադրբեջանն էսկալացիայի գնաց արդեն Նախիջևանի ուղղությամբ։ Հարձակման ենթարկվեցին Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերը։ Այստեղ փոխհրաձգության ընթացքում հայ զինվոր զոհվեց, ավելի ուշ վիրավորվեց Երասխի գյուղապետը։ Միջադեպերը պարբերական բնույթ են կրում։

Հուլիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզում կրակ են բացել արդեն մայիսին գրաված դիրքերից: Գիշերային և առավոտյան մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3 զինվորական, 4-ը վիրավորվել են:

Сообщение Գեներալ Արշակ Կարապետյանի Մոսկովյան դեմшրշը․ Շпյգուն բшցեց խшղաքարտերը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->