>


Կառավարությունը օգոստոսի 12-ի նիստին որոշում ընդունեց, ըստ որի հիփոթեքային վարկերի եկամտահարկի գումարների վերադարձը՝ հունվարի 1-ից սկսած, աստիճանաբար էլ չի գործի։

Որոշման նպա­­տակը հիպո­տե­կային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­կարգի կիրա­ռության շրջանակի հետագա ընդլայնումը զսպելն է, ինչպես նաև քաղաքաշինական ու տնտե­­սական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաս­տելն է:

եկամտահարկի վերադարձ - Իրազեկ




Քոչարյանի զոհերը






Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Երևան քաղաքի վարչական սահմաններում ըստ գոտիա­­­կանության և ըստ տարիների աստիճա­նա­բար կրճատել հիպո­տե­կային վարկի սպա­սարկ­­ման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոս­ների գումար­­ների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­­կարգի կիրառության շրջա­նակը։ Մասնավո­րա­պես, նախագծով առա­ջարկ­վում է սահ­մանել, որ եկամտային հարկի վերադարձման համա­կարգը կիրառելի չէ՝

ա․ 2022 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առա­ջին գոտում,



բ․ 2023 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում,


գ․ 2023 թվականի հուլիսի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի  երրորդ գոտում,



դ․ 2025 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում,

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդին - ՀՀ վարչապետի ելույթները և ուղերձները - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության ...

Սահմանվել է նաև, որ առաջարկվող սահ­մա­նա­փա­կում­­ները կիրառվելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո կայացված որոշումներով ստաց­ված շինարարական թույլ­տվու­­թյունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազ­մա­բնա­կա­րան բնակելի շենքերի բնակարանների մասով։

Բնականաբար, նախագծի ընդունումը չի նշանակում, որ պետք է դադարեցվի եկամտային հարկի վերադարձը այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև սույն օրենքի ընդունումը կամ մինչև սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Այս շրջա­նակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումար­ները։


от admin

-->