>


Քանի դեռ ամառ է, կհասցնեք պատրաստել այս անչափ համեղ, ախորժելի ու անուշաբույր խավիարը՝ առանց մեծ ջանքեր գործադրելու: Ջեռոցում պատրաստվող խավիարը ստացվում է նուրբ ու գեղեցիկ: Կարող եք պահել ձմռան համար կամ վայելեք անմիջապես եփելուց հետո:

Ցանկալի է վերցնել փոքր չափի դդմիկներ: Բաղադրիչների հարաբերակցությունը կարող եք փոփոխել ըստ ճաշակի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.




Քոչարյանի զոհերը

  • դդմիկ՝ 4կգ
  • լոլիկ՝ 1կգ
  • սոխ՝ 800գ
  • գազար՝ 600գ
  • բուլղարական պղպեղ՝ 600գ
  • սխտոր՝ 1 հատ
  • աղ՝ 75գ
  • շաքարավազ՝ 30գ
  • ձեթ՝ 180մլ
  • խնձորի քացախ՝ 3ճ.գ.

Պատրաստման եղանակ.


Մաքրել սոխն ու գազարը, դդմիկը, հեռացնել պղպեղի կորիզները: Բանջարեղենը խոշոր կտրատել: Ցանկալի է հեռացնել նաև դդմիկի կեղևը, եթե այն կոպիտ է:





молодые кабачки

Ջեռոցի համար նախատեսված տոպրակի մեջ լցնել դդմիկը, առանձին տոպրակի մեջ տեղափոխել մնացած բանջարեղենը՝ ավելացնելով նաև սխտորը:

овощи в рукаве

Բանջարեղենը բաշխել տոպրակի մեջ՝ ամբողջ տապակի մակերեսին, բաց թողնել օդն ու կապել: Ծակծկել դանակով և ուղարկել մինչ 160 ջերմաստիճանի նախապես տաքացրած ջեռոցը: Միաժամանակ ուղարկել ջեռոցը երկու տապակները:



Եփել մոտ 3 ժամ:


овощи в духовке

Դդմիկը տեղափոխել մեծ կաթսայի մեջ, ավելացնել մնացած բանջարեղենը, սակայն առանց դուրս տված հյութի: Բլենդերով մանրացնել:

овощное пюре



Համեմել աղով, շաքարավազով, ավելացնել ձեթը ու ևս մի անգամ լավ խառնել:

овощное пюре с солью

Հասցնել եռման աստիճանի և եփել կիսափակ կափարիչի տակ՝ մոտ կես ժամ: Պարբերաբար մանրացնել բլենդերով: Եթե պահելու եք ձմռան համար, քացախ լցնել, իսկ եթե ոչ, ապա քացախի անհրաժեշտություն չկա:

Քացախն ավելացնելուց հետո եռացնել 1 րոպե:

Լցնել ստերիլիզացված բանկաների մեջ ու հերմետիկ փակել: Բանկաները պահել ծածկոցով փաթաթված վիճակում՝ մինչ լիարժեք սառելը:

домашняя кабачковая икра

Խավիարի խտությունը կախված է եփելու ժամանակից:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->