>

«․․․է՛յ», «Լեզուդ մի՛ երկարացրու»․ Նորից գnռգnռnցներ Ազգային ժողովում


Խորհրդարանին դեռ չի հաջողվում սպառել առաջին նստաշրջանի օրակարգը և ավարտել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:








Ի տարբերություն նախորդ օրերի, սակայն, երեկ և այսօր պատգամավորներն ավելի արագ են սպառում այդ հարցերի քննարկումը` հարցերը քիչ են լինում, ելույթները՝ ևս:


Այսօր էլ պատգամավորները քննարկել են Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Այդ հանձնաժողովի նախագահ առաջադրելու իրավասությունը «Հայաստան» խմբակցությանն էր, բայց ընդդիմադիր ուժն այդ հանձնաժողովը նախագելու հնարավորությունը զիջել է



«Պատիվ ունեմ» խմբակցությանը և առաջադրել է այդ խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին: Վերջինս, հիշեցնենք, նախորդ գումարման խորհրդարանում իշխող խմբակցության անդամ էր: Թովմասյանին հարցեր ուղղելու փուլը ևս հարթ չի անցել:

 


от admin

-->