>





ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների իրականացման արդյունքում՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մերուժան Առաքելյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը:





Պարզվել է, որ կազմակերպությունն աշխատել է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝ արտադրական և օժանդակ կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասի առանձին սարքավորումների արտաքին մակերևույթները ժանգոտված են եղել, տորթերի և հրուաշակեղենի ձևավորման սեղաններն ունեն անհարթ մակերեսներ և վնասված եզրեր, ինչը հանդիսանում է սննդամթերքի աղտոտման աղբյուր:




Խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ:

Сообщение Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը появились сначала на MediaNews.


от admin

-->