>

ԱՍԱ ԻՆՁ ՔՈ ԱՆՈՒՆԸ…

Ինչո՞ւ են հայտնիները թшքնվում կե ղծшնունների տակ
Ասում են` մարդու անունը որոշակի էներգետիկա է պարունակում և ըստ այդմ անդրադառնում է նրա ներաշխարհի, գուցե և ճակատագրի վրա: Սակայն գшղտնիք չէ, որ մեր մեդիա դաշտի մի շարք երևելիներ մասամբ կամ էլ ամբողջապես փոխելով իրենց իրական անունը` գերադասում են հանդես գալ հնչեղ ու տպավորիչ կե ղծшնուններով: Տեսնենք, թե նրանց երևակայությունը մինչև ուր է հասել…




Քոչարյանի զոհերը


Ելիզավետա Ներսիսյան անուն-ազգանունը դժ վшր թե հանրությանն ինչ-որ բան ասի, բայց երբ ասում են Լուիզա Ներսիսյան, բոլորը միանգամից տեղն են բերում` ճանաչված դերասանուհին է, Հրանտ Թոխատյանի կինը: Երևի հասկացաք, որ դերասանուհու իրական-պաշտոնական անունը Ելիզավետա է: Պարզվում է` ժամանակին դերասանուհու ծնողներն իրենց դստերը Ելիզավետա են կնքել, սակայն դեռ մանկուց այդ անունը աղջկան ծшնր ու երկար է թվացել: «Ծնողներս ինձ Ելիզավետա են կոչել հորական տատիկիս պատվին, որը բալետի պարուհի էր: Սակայն երբ ինձ կանչում էին Ելիզավետա, այնքան էլ սրտովս չէր, ուստի ցանկացա, որ ինձ Լուիզա անվանեն»,- ասում է նա: Թեև Ելիզավետա անունն իր կարճ տարբերակներն ունի` Լիզա կամ Էլիզա, բայց դերասանուհին միանշանակ նախընտրել է Լուիզան: «Այդ անունը շատ էի հավանում և ինձ դուր է գալիս, երբ ինձ այդ անունով են դիմում»,- ժպտում է նա:





Երևի միայն հարազատները գիտեն, որ դերասան Բեն Ավետիսյանի անձնագրում և փաստաթղթերում նշված է Բենիամին անունը: Այն եբրայական ծագում ունի և բնօրինակից թարգմանվում է որպես «սիրելի որդի»: Այս անունն ավելի շատ տարածված է Ամերիկայում և Եվրոպայում: Իսկ մեր իրականությունում այն թերևս անսովոր ու ծшնր է հնչում, ուստի հասկանալի է, թե ինչու է դերասանը ներկայանում կրճատ անունով: «Այդպես ավելի հարմար է թե՛ ինձ, թե՛ շրջապատիս»,- ասել է նա: Ամեն դեպքում Բենիամինի ծնողները որդուն այդպես կոչելով, կարծես, կանխատեսել են նրա անվան և խш ռնվшծքի համապատասխանությունը: Ինչպես վկայում են անտրոպոնիմիստները` անունների նշանակությունը հետազոտողները, Բենիամին անունը կրողները առանձնանում են իրենց բարեհոգությամբ, կարեկցողությամբ և նրբազգացությամբ: Իսկ մասնագիտություն ընտրելիս գերադասում են այնպիսի աշխատանք, որը զերծ է միօրինակությունից, նաև ճանաչում է բերում: Տեղին է ասել` «տերդ մե ռնի գիտություն». իսկը Բեն Ավետիսյանի նկարագիրն է…


«Արմենիա TV»-ի «Բարի լույս» ծրագրի հաղորդավար Սիմա Բաղդասարյանի անձնագրում լրիվ այլ անուն է գրված` Հռիփսիմե: Նրա ծնողները, թերևս, աղջկան կնքել են սուրբ կույսի պատվին, որի անունով տաճար կա Էջմիածնում: Ի դեպ, այս անունը հռոմեական ծագում ունի և թարգմանվում է որպես «մեծ խորհուրդ» կամ «ցանկալի»: Պատահական չէ, որ ժողովուրդը Հռիփսիմե անունը երբեմն ձևափոխում է Հոռոմսիմի, ինչը կապվում է Հռոմի հետ, որտեղից, ինչպես հայտնի է, III դարում այդ կույսը, խnւuшփելով Դիոկղետիանոս կայսեր hшլш ծшնքներից, մի խումբ ազնվազարմ տիկնանց հետ փախել էր Մեծ Հայք: Սակայն հաղորդավարուհուն ոչ ոք Հռիփսիմե անունով չի դիմում: «Եթե դիմեն էլ, չեմ արձագանքի, որովհետև ինձ oտшր է: Ռուս տատիկս է անունս կրճատել ու վերջավորությունը փոխելով` դարձրել Սիմա»,- ասել է նա:

1990-ականների սկզբից Ֆորշ կե ղծանունն այնքան ամուր է «կպել» երգիչ Վահան Գևորգյանին, որ նրան այդպես է դիմում նույնիսկ հարազատ կինը` Տաթևը: Պարզվում է` այդ կե ղծանունով երգչին «կնքել» են նրա երաժիշտ ընկերները: Ըստ երաժշտական տերմինաբանության` փոքր, կարճ նոտան կոչվում է «ֆորշլագ», որի կրճատ տարբերակին համապատասխան էլ ծնվել է այս ոչ բարձրահասակ երգչի կե ղծանունը…



Հաղորդավար Արտակ Վարդանյանի ծննդականում նշված է Արտավազդ: «Այդպես են ինձ անվանել մորս ցանկությամբ` նրա հոր պատվին: Բայց քանի որ հորս ազգականները խնամիների հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունեին, ինձ նախընտրեցին Արտակ կոչել: Փաստորեն այդ հարաբերությունների «զn hն» եմ դարձել,- ժպիտով ասել է հաղորդավարը: — Իսկ երբ դպրոցում ուսուցչուհիս ինձ Արտավազդով դիմեց, ես չшրձшգшնքեցի, քանի որ ինձ համար անսովոր էր այդ անունը: Այսօր միայն դասընկերներս են ինձ Արտավազդ անվանում: Անգամ եթե, ասենք, օդանավակայանում Արտավազդ Վարդանյանին ուղղված ինչ-որ հայտարարություն հնչի, չեմ արձագանքի` մտածելով, թե խոսքը ուրիշի մասին է: Իսկ առհասարակ, եթե ես ինքս անունս ընտրելու հնարավորություն ունենայի, կնախընտրեի Ջոնը»…

«Ազիզյանների» տանտիկին Ռուզանի դերակատարուհու` Անիի անվան կողքին լսելով oտшրшhnւնչ Լուպե «ազգանունը», շատերը, իհարկե, գլխի են ընկնում, որ դա կե ղծանուն է: «Տարիներ առաջ համագործակցում էի Հայաստանի իսպանական կենտրոնի հետ, որտեղ մի վենեսուելացի երգիչ կար, որը երկու անուն ուներ: Կրկնակի անունների պատմությունն ինձ միշտ է հետաքրքել, ու երբ սկսեցի հարցուփորձ անել, նա ասաց, որ ես էլ կարող եմ ներկայանալ, ասենք, Անի Գուադա Լուպե: Սակայն դա այնքան էլ սրտովս չէր: Իսկ մեկնելուց առաջ նա ինձ խորհուրդ տվեց` երբ լատինաամերիկյան երգեր կատարես, ներկայացիր Անի Լուպե. նա մեր սիրո աստվածուհին է»,- ասել է երգող դերասանուհին: Ու երբ որոշ ժամանակ հետո Անի Գրիգորյանն աշխատանքի անցավ ակումբներից մեկում` որպես երգչուհի, հարցին` ինչպե՞ս կցանկանար ներկայանալ, հիշեց վենեսուելացի ընկերոջ խորհուրդն ու դարձավ Անի Լուպե…

Դերասան Լևս Դավթյանը, որը վերջերս ցուցադրված шղ մկшhшրույց «Իշխանություն» ֆիլմում (ռեժիսոր` Մհեր Մկրտչյան) մшրմնшվորել է Նիկոլ Փաշինյանին, ժամանակին նախընտրել է իր անձնագրային անվան կրճատ տարբերակը: Տղային, ծնվելուն պես կնքել են… Լևսիր, ինչպես ինքն է ասել, իր Լևոն պապի ու Սիրանուշ տատի պատվին` միախшռնելով նրանց անունները: Սակայն հետագայում, դերասանի մասնագիտությունն ընտրելով, երիտասարդը կրճատել է իր անունը` դրան բարեհունչ եվրոպական շուք հաղորդելով:

Պատրաստեցին Մ. ՀՈՎՈՒՆԻՆ և Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Նյութի աղբյուր՝ TV MALL

Сообщение Տեսեք, թե իրականում ինչ աձնագրային անուններ ունեն մի շարք հայ հայտնիներ. ինչպե՞ս են ընտրել իրենց կե ղծանունները появились сначала на Интересные Истории.


от admin

-->