>


«Ջղաձգություն է առաջանում, երբ պետությունից պայմանականորեն 120 մլն դոլար գողացած մարդիկ խոսում են 120 հազար դրամ պարգևավճարի մասին և դա անվանում են կոռուպցիա: Ջղաձգություն է առաջանում, երբ շենքեր, ասաբնյակներ սարքած մարդիկ հեռուստաընկերություններ են գնում և ամեն օր խոսում են պետական շենքի պահակին կամ վարորդին 90 հազար տված պարգևավճարի մասին: Դուք ասում եք, որ պաշտոնաթող նախագահները պետք է տուն ունենան, իսկ գործող ղեկավարը չպետք է ապահովվի տնով:








Քոչարյանի զոհերը

Ջղաձգություն է առաջացնում, երբ դուք ձեռքի հետ անտեսում եք անվտանգության խնդիրը, որովհետև այդ բնակարանը իրենից նաև անվտանգություն է առաջացնում. որոշ բաշիբոզուկներ սահման գնալու փոխարեն շարժվում են իմ տան ուղղությամբ, պարոն Միրզոյանի տան ուղղությամբ, և նրանք հնարավորություն կունենան սպանելու»,- այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հակադարձելով ընդդիմությանը:


Ալեն Սիմոնյանը նշեց. «Դուք եկել եք այստեղ ու արդարացնում եք Սերժ Սարգսյանի ինքն իրեն տուն նվիրելը, որը, հետո հասկանալով, մեծահոգաբար դա նվիրեց պետությանը: Պարոն Մինասյան, ինչո՞ւ եք ստանձնել Սերժ Սարգսյանի փաստաբանի դերը»:



Сообщение «Պարոն Մինասյան, ինչո՞ւ եք ստանձնել Սերժ Սարգսյանի փաստաբանի դերը. այստեղ արդարացնում եք նրա՝ ինքն իրեն տուն նվիրելը…». Ալեն Սիմոնյան появились сначала на MediaNews.


от admin

-->