>

Ուժեղ քամու հետեւանքով երեկ վնասվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։




Քոչարյանի զոհերը

Այս մասին  տեղեկանում ենք «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։





Քամին ամբողջությամբ պոկել է այն, վնասվել է նաեւ՝ արգելոց-թանգարանի նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։


«Պատմամշակութային արգելոց-թանգարանի եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱկ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ այսօր արգելոց-թանգարանի տարածքում են եղել նաեւ ԱԻ նախարարության աշխատակիցները։

Մասնագետների հետ անհրաժեշտ քննարկումներից հետո, ամենասեղմ ժամկետում, կվերացվեն վնասի հետեւանքները, կնորոգվի արգելոց-թանգարանի տանիքը։



«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայցում է այցելուների ներողամտությունը եւ տեղեկացնում, որ առաջիկա մի քանի օրը թանգարանը փակ լինի։ Այցելուները կարող են շրջել միայն հուշարձանի տարածքում։

Сообщение Ուժեղ քամու հետեւանքով վնասվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը появились сначала на MediaNews.


от admin

-->