>


Հասարակությունը մեծ նշանակություն է տալիս ամուսնությանը, ինչի պատճառով բազմաթիվ չամուսնացած աղջիկներ իրենց թերի են զգում: Սակայն քչերն են հաշվի առնում, որ կան բաներ, որոնք ավելի կարևոր են, քան ամուսին ունենալը:

Кто важнее: муж или ребенок? Главная ошибка женщин, которая губит семьи каждый день.

Իրական ընկերներ




Քոչարյանի զոհերը

Կարևոր է ոչ թե ընկերների քանակը, այլ որակը: Անգամ ամենաանկախ մարդկանց են պետք ընկերներ, գոնե 1 ընկեր, ում վրա կարող ես դնել հույսդ ամենադժվար պահին:


Սիրելի աշխատանք





Կյանքը շատ կարճ է, որ ծախսեք այն չարչարանքների ու տանջվելու վրա: Գումարը կարևոր է, բայց եթե ատելությամբ լցված գնաս գործի, երբեք երջանիկ չես լինի, անգամ եթե ունենաս ամուսին:

Ինքնաբավություն

Հիանալի է, եթե ունես լավ ամուսին, բայց էլ ավելի լավ է, երբ ամեն ինչ կարող ես ինքդ անել:

10 вещей, которые нужны тебе больше чем муж

Ֆինանսական անկախություն


Սա բավարարության առանձնահատուկ զգացողություն է, երբ գիտես, որ կարող ես վճարել այն ամենի համար, ինչ ուզում ես: Սա կենսական կարևորության գործոն է:

Սիրելի զբաղմունք



Անգամ եթե սիրում ես աշխատանքդ, չէր խանգարի ունենալ մի զբաղմունք, որը կօգնի կտրվել գործերից: Գտիր մի հոբբի, որը քեզ հաճույք կպատճառի, անկախ նրանից, ամուսնացած ես թե ոչ:

Արժանապատվության ուժեղ զգացում

Երբ գիտես, թե ինչի ես արժանի, չես համաձայնվի ունենալ ավելի քիչ: Շատ ժամանակ ու ջանքեր են պետք հասկանալու համար, թե որքանով պիտի գնահատես ինքդ քեզ:



Մի բան, որ շարժառիթ է դառնում

Պետք է ունենալ մի բան, ինչը ստիպում է քեզ ավելի լավը դառնալ: Դա կարող է լինել սպորտ, սոցիալական կյանք, անձնային զարգացում: Երբեմն դժվար է մոտիվացիա գտնել, բայց պետք է անել դա՝ նույն տեղում չմնալու համար:

Մարմնի խնամք

Պարտադիր չէ ծախսել մեծ գումարներ՝ խնամված լինելու համար: Եվ հավատացեք, հայելու մեջ գեղեցիկ արտացոլանքն ավելի շատ է ուրախացնում, քան ամուսնու առկայությունը:

10 вещей, которые для женщины важнее мужа - interesno.win | Balcony photography, Parisian chic style, Photo

Երջանկության զգացում, որը կախված չէ ընտանեկան կարգավիճակից

Կարևոր է ունենալ ուրախության և երջանկության աղբյուրներ, որոնք կախված են միայն ձեզանից:

Իրական սեր՝ ինքդ քո հանդեպ

Պետք չէ ամուսնանալ միայն այն պատճառով, որ քո կյանքում սիրո պակաս կա: Իրական սեր կա միայն քո մեջ՝ ինքդ քո հանդեպ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->