>


Անունս Ալեն է: Ես միշտ բոլոր երեխաներին հանգիստ, անգամ սառն եմ վերաբերվել: Երբեք չեմ հասկացել այն ծնողներին, ովքեր իրենց զավակներին դարձնում են կյանքի կարևորագույն էակը:





Բայց հիմա փոխել եմ կարծիքս ու գնահատում եմ երեխաների կարևոր դերը մեր կյանքում: Գուցե նրանից է, որ նախկինում չկար այնպիսի մի փոքրիկ, ում ողջ սրտով կսիրեի: Իսկ հիմա…






5 ամիս առաջ ծանոթացա մի աղջկա հետ: Հենց առաջին հայացքից հավանեցի նրան, ծանոթացա: Ու նա սկզբից ասաց, որ որդի ունի, ու չի պատրաստվում երբևէ նրանից հրաժարվել: Ես այդ պահին չէի պատկերացնում, որ օտար երեխայի հանդեպ կարող եմ նման ջերմությամբ լցվել:




Ես միշտ ապրել եմ ինքս ինձ համար, իսկ հիմա ամեն ինչ այլ է: Այն մասին, որ պատրաստվում եմ ամուսնանալ, ընտանիքս արդեն գիտի, բայց նրանք տեղյակ չեն, որ ընտրյալս երեխա ունի:



Ինձ թվում է, նրանք չեն ընդունի ոչ իմ սիրելիիս, ոչ նրա երեխային, ոչ էլ իմ կայացրած որոշումը: Գուցե նաև դադարեն շփվել ինձ հետ: Ես արդեն հոգեպես պատրաստ եմ դրան:

Օրերս խոսեցի սիրելիիս հետ, պատմեցի մտավախություններիս մասին, իսկ նա ասաց, որ ինչ էլ որոշեմ, նա ինձ կհասկանա: Բացի այդ, նա զգուշացրեց, որ չի պատրաստվում իր երեխայի դաստիրակությունը գցել ինձ վրա, քանի որ գիտակցում է, որ դա իմ պարտականությունը չէ: Իսկ ես իսկապես կապվել եմ փոքրիկին:

Ի՞նչ խորհուրդ կտաք, եթե երբևէ հայտնվել եք նման իրավիճակում: Ինչպե՞ս անեմ, որ ծնողներս հասկանան ինձ: Չէի ցանկանա խզել կապս նրանց հետ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->