>


Եգիպտոսում միկրոավտոբուսով երթևեկող նույն ընտանիքի 4 անդամները և վարորդը սպանվել են կոբրայի կողմից, հաղորդում է Arab News պարբերականը:








Քոչարյանի զոհերը

Նշվում է, որ միկրոավտոբուսի համասեփականատերը վարորդին խնդրել էր կենդանուն Ալեքսանդրիա քաղաքից տեղափոխել Կաֆր էշ-շեյխ: Նա համաձայնել էր և կոբրային տուփով դրել բեռնախցիկը: Հայտնի չէ՝ արդյո՞ք ընտանիքը մեքենան նստելիս տեղյակ է եղել կոբրայի առկայության մասին:


Ուղևորության ընթացքում օձը դուրս է եկել մեքենայի հետևում դրված տուփից և սողացել դեպի ուղևորների նստարանները՝ հարձակվելով այնտեղ գտնվող մարդկանց, այդ թվում՝ վարորդի վրա: Դրանից հետո մեքենան վթարի է ենթարկվել՝ հարվածելով բետոնե արգելապատնեշին: Մեքենայում գտնվող բոլոր 5 մարդիկ մահացել են:



Կոբրան փորձել է փախչել, սակայն ականատեսները բռնել և սպանել են նրան:

Сообщение Եգիպտոսում կոբրան միկրոավտոբուսում սպանել է 4 հոգանոց ընտանիքին և վարորդին появились сначала на MediaNews.


от admin

-->