>




Քոչարյանի զոհերը

Թուրքիայում ջրհեղեղների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Հաղորդվում է, որ եւս մի մարդ անհետ կորել է, հայտնում է AP-ն:





Ջրհեղեղները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Թուրքիայի հարավ-արեւմուտքում հրշեջները փորձում են մարել Մուղլա նահանգում բռնկված անտառային հրդեհը: Հրդեհը, որը հինգշաբթի օրը հաջողվել է վերահսկել, հուլիսի 28-ից ի վեր Թուրքիայում բռնկված ավելի քան 200 անտառային հրդեհներից մեկն էր: Առնվազն ութ մարդ է զոհվել եւ անհամար կենդանիներ սատկել են, հազարավոր բնակիչներ ստիպված են եղել փախնել կրակից:




Կլիմայագետները նշում են, որ կասկած չկա, որ կլիմայի փոփոխությունն ավելի ծայրահեղ երեւույթների է հանգեցնում, ինչպիսիք են ջերմային ալիքները, երաշտները, անտառային հրդեհները, ջրհեղեղները եւ փոթորիկները: Սպասվում է, որ նման աղետներ ավելի հաճախ կլինեն մեր տաքացող մոլորակի վրա:

Сообщение Թուրքիայում ջրհեղեղների և սելավների հետևանքով զոհերի թիվը գնալով ավելանում է появились сначала на MediaNews.


от admin

-->