>

ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․





«Հանրային քննարկման ենք ներկայացրել դպրոցները դասագրքերով ապահովելու նոր կարգի նախագիծը, որով, մասնավորապես.





✅նախատեսում ենք մեկ միասնական կարգ ունենալ բոլոր դասագրքերի համար և այդ շրջանակներում կարգավորել նաև հետևյալ դասագրքերի շրջանառությունը.

📚Հաստատության ուսումնական պլանով սահմանված՝ ազգային փոքրամասնությունների լեզվին, պատմությանը, մշակույթին վերաբերող դասագրքերի,

📚օտար լեզվով խորացված ուսուցում իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքերի,


📚ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարաններում օգտագործվող դասագրքերի,

📚մասնագիտացված հանրակրթական ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքերի,



📚բրալյան դասագրքերի և տետրերի։

✅ թվայնացվում է նշված, ինչպես նաև տարրական դասարանների դասագրքերի պատվերների ձևավորման, հաշվառման գործընթացը՝ խուսափելով մարդկային գործոնով պայմանավորված վրիպակներից և սխալներից։ Տարրական դասարանների և վերևում թվարկված խմբերի դասագրքերի հայտագրման, պատվերի ձևավորման, հաշվառման գործընթացները կիրականացվեն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգով։

✅ Նախագծով սահմանվում է նաև մշտադիտարկում դասագրքերի բաշխման գործընթացի նկատմամբ:
Առաջիկա օրերին հանրային քննարկման կներկայացնենք նաև դասագրքերի ստեղծման, դրանց գնահատման հանձնաժողովների ձևավորման նոր կարգի նախագիծը։

Մանրամասները՝ https://www.e-draft.am/projects/3488»-նշված է նախագծում։

Сообщение Նախատեսում ենք մեկ միասնական կարգ ունենալ բոլոր դասագրքերի համար появились сначала на MediaNews.


от admin

-->