>


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։








Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից։


Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքի կատարումը Լեռնային Ղարաբաղում։ «Անցած օրերին արձանագրվել է կրակի դադարեցման ռեժիմի մեկ խախտում։ 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7։29-ին և 7։58-ին Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ։



Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Անցկացվում է հետաքննություն»,- նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Сообщение ՌԴ-ն հաստատում է․ Ադրբեջանն Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային ԱԹՍ-ներ է կիրառել появились сначала на MediaNews.


от admin

-->