>




Քոչարյանի զոհերը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից։





Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքի կատարումը Լեռնային Ղարաբաղում։ «Անցած օրերին արձանագրվել է կրակի դադարեցման ռեժիմի մեկ խախտում։ 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7։29-ին և 7։58-ին Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ։




Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Անցկացվում է հետաքննություն»,- նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Сообщение ՌԴ ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանն Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային ԱԹՍ-ներ է կիրառել появились сначала на MediaNews.


от admin

-->