>


Եթե սիրում եք տնական թխվածքներ, սակայն պատրաստելու շատ ժամանակ չունեք, հոգ չէ: Այս պարզ բաղադրատոմսը կօգնի ձեզ: Մածունով արագ թխվածքաբլիթը կստացվի բոլորի մոտ՝ անկախ նրանից՝ փորձ ունեք թե ոչ:

Բացի այդ, հրաշալի է այն, որ օգտագործվող բաղադրիչները պարզ են ու հասանելի բոլորին:




Քոչարյանի զոհերը


Վերջում կարող եք գործի դնել ձեր ֆանտազիան և զարդարել թխվածքաբլիթները ցանկացած կերպ:





Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 2,5 բաժակ
  • աղ՝ 1 պտղունձ
  • սոդա՝ 0,5 թ.գ.
  • ձեթ՝ 0,5 բաժակ
  • ձու՝ 1 հատ
  • մածուն՝ 0,5 բաժակ
  • շաքարավազ՝ 0,5 բաժակ
  • կակաչի սերմեր՝ 1ճ.գ.
  • շաքարի փոշի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ.

Միացնել մաղած ալյուրը՝ աղի և սոդայի հետ: Ավելացնել ձեթն ու լավ խառնել:



быстрое тесто на кефире

Ստացված զանգվածի մեջ լցնել ձուն, մածունը և շաքարավազը: Պատառաքաղով խառնել:


рецепт теста на кефире

Խմորը տեղափոխել ալյուրոտ սեղանին և շարունակել ձեռքերով հունցել: Պատրաստի խմորը պիտի լինի փափուկ, էլաստիկ և չկպչի ձեռքերին:

тесто на кефире



Գրտնակել խմորը 5մմ հաստությամբ և ֆորմայով կամ բաժակով կտրատել:

печенье на кефире

Կտորները տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ: Կակաչի սերմեր և շաքարի փոշի լցնել յուրաքանչյուրի վրա:

печенье на кефире на скорую руку

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 15 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո:

Печенье на кефире на скорую руку

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->