>


Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող ՏԻՄ բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակում Նոյեմբերյան միավորված համայնքում իրականացվել է ևս 29 միլիոն դրամի ներդրում, որով համայնքի համար ձեռք է բերվել ինքնաթափ մեքենա։ Միջոցները ներդրվել են ԱՄՆ կառավարության կողմից:








ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունից մանրամասնում են, որ Նոյեմբերյանում կատարված ներդրումների թիվն, այսպիսով, հասավ 374 միլիոն դրամի, որից 246 միլիոն դրամով համայնքի համար ձեռք է բերվել կոմունալ տեխնիկա, 96 միլիոնով` գյուղատնտեսական տեխնիկա և ևս 32 միլիոն դրամ տրամադրվել է համայնքում արևային կայանների տեղադրման համար։


Ծրագիրը շարունակական է։ Նոյեմբերյանը, մինչև տարեվերջ, կստանա նաև մեկ էքսկավատոր և երկու միկրոավտոբուս։



Сообщение Նոյեմբերյանում 374 միլիոն դրամի ներդրում է կատարվել появились сначала на MediaNews.


от admin

-->