>

Վարչապետի հրաժարականից հետո ֆորս-մաժորային իրավիճակները չեն բացառվում, բայց այս պահին տեսանելի չէ, որ հակառակ ճամբարն ունակ է լուրջ զարգացումներ գեներացնել: «Դա բավական տխուր ավարտ կունենա հենց այդ խմբի համար»,- Lragir.am-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝  հոկտեմբերի 16-ին ներկայացնելիք հրաժարականին:


Նրա խոսքով՝ ակնհատ է, որ արտահերթ ընտրությունների շուրջ քաղաքական համերաշխություն տեսանելի չէ: «Ակնհայտորեն վարչապետն այդ քայլին գնում է՝ ունենալով ոչ բոլորի համաձայնությունը: Եվ նկատելի է, որ  ՀՀԿ-ից եկող վերջին հայտարարությունները գոնե նշանակում են, որ այդ կուսակցությունում բոլորը չէ, որ համաձայն են դեկտեմբերյան արտահերթ ընտրությունների հետ: Թե որքանով մեծ կլինի նրանց ազդեցությունը, այս պահին տեսանելի չէ: Այսինքն՝ չենք կարող ասել, թե ՀՀԿ ինչ շրջանակների մասին է խոսքը, բայց եթե նույնիսկ ամբողջ կուսակցությունը դեմ լինի, չեմ կարծում, թե նրանք կկարողանան լուրջ ազդեցություն ունենալ: Եվ այս կտրվածքով մի փոքր անորոշություն կա անշուշտ»,- ասում է քաղաքագետը:







Քոչարյանի զոհերը

Հարցին, թե վարչապետ Փաշինյանի հրաժարականից հետո լարվածություն ու ֆորս-մաժորներ կլինե՞ն, քաղաքագետը պատասխանում է, որ ֆորս-մաժորները դժվար կանխատեսելի են: «Ֆորս-մաժորները բացառել չես կարող, որովհետև, կրկնում եմ, ակնհայտ է, որ այս անգամ քաղաքական համակարգում չկա համերաշխություն և համաձայնություն վարչապետի օրակարգի շուրջ: Բայց եթե դիտարկենք այն սեցենարը, որ կարող են վարչապետի այլ թեկնածու առաջադրել, ՀՀԿ-ն անհրաժեշտ ձայներ չունի դա անցկացնելու համար: Էլ չեմ խոսում հասարակական ճնշման մասին, որը կարող է անպատկերացնելի լինել, որովհետև առանց այն էլ  հասարակության զգալի մասը տակավին վախեցած է ՀՀԿ և նրա հետ համերաշխ խմբերի գործողություններից»,- նշեց նա:


Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվացման մասին հարցին՝ Սաֆարյանը դա չի բացառում: «Քոչարյանն ինքը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել ընտրություններին, բայց չի հայտարարել, որ ինքը որևէ  դերակատարում չի ստանձնելու: Չի բացառվում, որ նա որոշ ուժերի միոջոցով ակտիվանա»,- նշեց նա:


Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->