>


4 լավագույն միջոցները՝ ճարպն այրող հորմոնների աշխատանքն ակտիվացնելու համար

Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես կարելի է ակտիվացնել հորմոնալ մեխանիզմները, որոնք արագացնում են ճարպն այրելու գործընթացը:

Թուլացեք




Քոչարյանի զոհերը






Մարդկանց մեծամասնությունն ունի բարդ աշխատանք, ընտանեկան պարտականություններ, որոնք սահմանափակում են անձնական ժամանակը: Եթե մշտապես շտապեք, ապա ուղեղը կսկսի ուղարկել տագնապի, դեպրեսիայի, հյուծվածության կամ դյուրագրգռման զգացողություններ: Հենց այդ ժամանակ էլ կսկսի մեծ քանակությամբ «կորտիզոլ»՝ սթրեսի հորմոն արտադրվել:

Կորտիզոլը մեծ ախորժակի պատճառ է դառնում, և այդ ընթացքում մեծ է հատկապես քաղցր և վատ ածխաջրերորվ հագեցած սնունդ օգտագործելու ցանկությունը:

Մի ծանրաբեռնեք ձեզ, փորձեք երբեմն թուլանալ և հանգստանալ. պարեք, լոգանք ընդունեք, գնացեք մերսման:

Ինչպե՞ս նիհարել առանց ֆիզիկական վարժությունների | NEWS.am Medicine - Ամենը առողջության եւ բժշկության մասին




Կարգավորեք քնի ռեժիմը

Ոչ ադեկվատ քունը կամ քնի բացակայությունը բացասական կերպով են ազդում հորմոնների հավասարակշռության, նյութափոխանակության և սնվելու սովորությունների վրա:



Քնի պակասի դեպքում ճարպն այրող հորմոնների աշխատանքը վատանում է, և ճարպը սկսվում է կուտակվել օրգանիզմում:

Փոխեք սննդային սովորթյունները

Զարմանալի չէ, որ սնվելն ազդում է հորմոնների վրա: Կարող է օգնել թարմ մրգերով և բանջարեղենով, ընկուզեղենով հարուստ դիետան:

Փորձեք սահմանափակել բարդ ածխաջրերի օգտագործումը, օրինակ՝ սպիտակ հաց և մակարոնեղեն: Ավելի շատ լոբի, ոսպ, բրոկոլի, ոլոռ օգտագործեք: Խուսափեք նաև շատ շաքարավազ պարունակող մթերքից:

Похожее изображение

Շարժվեք

Սա ոչ մեկի համար նորություն չէ: Վարժությունները միշտ էլ նպատակահարմար են և ֆիզիկական, և հոգեկան հիվանդությունների ժամանակ: Բացի այդ, շարժվելու միջոցով ակտիվանում է հորմոնների աշխատանքը, ինչի արդյունքում ավելի արագ են այրվում ածխաջրերը և ճարպային կուտակումները:


от admin

-->