>

ArmeniaNews-ը գրում է ․




Քոչարյանի զոհերը

«Երեկ` օգոստոսի 12-ին ԱԺ–ում ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչպես է վերաբերվում կառավարական ամառանոցները զինվորի վերականգնողական կենտրոնի վերածելու` ընդդիմության նախընտրական գաղափարին, հայտարարեց.





«Մինչև կառավարական ամառանոցներին հասնելը ՀՀ–ում այլ անշարժ գույք կգտնվի: Ես կարծում եմ, որ մինչև հասնելը կառավարական ամառանոցներին, ՀՀ–ում կգտնվի շատ այլ անշարժ գույք, որը կարող է ծառայեցվել այդ նպատակին։ Ուղղակի կառավարական ամառանոցներն անընդհատ վկայակոչելը ես համարում եմ, կներեք, ամբոխահաճություն»,– ասաց Տիգրանյանը։


Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ խոսքը պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործման մասին է։
ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հիշեցրեց, որ մինչ 2018թ–ի հեղափոխությունը, երբ ՀՅԴ ներկայացուցիչները կոալիցիոն կառավարության անդամ էին, կառավարական ամառանոցներից մեկը գործադրի որոշմամբ նվիրվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հեղափոխությունից հետո այդ որոշումը չեղարկվեց:

Այսօր արդեն համացանցում հրապարակվել են Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ՀՀ կառավարության որոշումը, համաձայն որի կառավարական ամառանոցներից մեկը անհատույց, սեփականության իրավունքով տրվելու էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։



Իսկ ստոորև ներկայացված է արդեն Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշումը, համաձայն որի ուժը կորցրած է ճանաչվում 2018 թվականի մարտի 29-ի «Հայաստան Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքներ տրամադրելու մասին» N 317-Ա որոշման 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը»։

Сообщение Ինչպես էր Սերժ Սարգսյանը փորձում սեփականաշնորհել կառավարական ամառանոցը появились сначала на MediaNews.


от admin

-->