>

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեջբերել է եռակողմ հայտարարության 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը. Ինչ է սպասվում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով անդրադառնում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ օգոստոսի 11-ի հայտարարությանը։




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք՝ հայկական ԱԳՆ-ն իր հաղորդագրությունում նշել էր. ​​





«Ադրբեջանական կողմն իր ագրեսիվ գործողությունները փորձում է քողարկել մի կողմից հայկական կողմին մեղադրելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումների մեջ, իսկ մյուս կողմից բացահայտ կերպով խեղաթյուրում է հենց նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը»։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Հայաստանը փորձ է անում խուսափել եռակողմ հայտարարության դրույթների իրականացման իր պարտավորություններից։ Նրանք մեջբերել են եռակողմ հայտարարության առաջին կետը, ըստ որի «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում».


«Պետք է ընդգծել, որ «կանգ առնել»՝ չի նշանակում մնալ՝ ոչ այս, ոչ էլ որևէ այլ համատեքստում։ Սա վերաբերում է ինչպես ռուսերենին, որով կազմվել է հայտարարությունը, այնպես էլ այլ լեզուների էլ»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեջբերել է եռակողմ հայտարարության 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը.



«Այսպիսով՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայնեցրած ձևակերպումները պարզ խոսում են Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրս բերման մասին, և ոչ մի կերպ չեն նախատեսում զինծառայողների տեղափոխում և տեղաբաշխում»։

Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսքով՝ հայկական կողմը «կա՛մ ամբողջությամբ չի ընկալել եռակողմ հայտարարության էությունը, կա՛մ էլ մտադիր չէ իրականացնել նրա պահանջները».

«Այս կործանարար գործելակերպը զուրկ է տարածաշրջանում երկար սպասված խաղաղություն հաստատելու հեռանկարից»։

Сообщение Ադրբեջանի ԱԳՆ-ն մեջբերեց եռակողմ հայտարարության 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը. Ինչ է սպասվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->