>


Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 61 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքներ հատուցում են ստացել։ Այս մասին տեղեկացնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից:








Այժմ հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4316 -ն է, որից 416-ը շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:



Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև՝ կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Сообщение Զոհված կամ հաշմանդամ դարձած ևս 61 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքներ հատուցում են ստացել появились сначала на MediaNews.


от admin

-->