>


Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շուտով կտրվի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման մեկնարկը։ Այդ մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը։








Քոչարյանի զոհերը

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 151 միլիոն 743 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 106 միլիոն 220 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 45 միլիոն 523 հազար դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը։


Ծրագրով նախատեսված է տասնամյակների վաղեմությամբ կառուցված եւ ֆիզիկապես մաշված ջրատարի փոխարինում մետաղապլաստե խողովակներով, շուրջ 8 կիլոմետր երկարությամբ, օրվա կարգավորիչ 2 ջրամբարի եւ ջրահավաք ավազանների կառուցում։



Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։

Сообщение Ծովինարում խմելու ջրատարի արտաքին ցանց կկառուցվի, ծրագրի նախնական արժեքը՝ 151 մլն դրամ появились сначала на MediaNews.


от admin

-->