>

Մտա ընկերոջս սրճարան թեյ խմելու, մարդ պիտի գար հանդիպման, ես շուտ էի հասել:




Քոչարյանի զոհերը

Սրճարանի աշխատակցուհին մի անկյունում կանգնած հեռախոսով ինչ-որ բան էր կարդում: Էնքան էր տարված, ինձ չնկատեց: Ասում եմ ներnղnւթյnւն, իսկ ինձ կսպասարկե՞ք: Աշխատակցուհին կներեք ասելով հայացքը ուղղեց ինձ: Մեկ էլ տեսնեմ ժպիտ եկավ դեմքին: Ասում ա. Նորից կներեք, ֆեյսբուք էի մտել ու շարունակում ա ժպտալ: Ես էլ որպես բիզնեսմեն ու սրտացավ ընկեր, ասի ընկերոջս օգուտ տամ, մի թեթև խրատ տամ իր աշխատակցուհուն: Ասում եմ. հարգելիս, բայց ախր աշխատանքային ժամին կարծում եմ չարժե ֆեյսբուք մտնել, հաճախորդը ավելի կարևոր է: Երիտասարդ աղջիկը ավելի լայն ժպտալով, բայց արդեն մի տեսակ ներողամիտ ձայնով ասում ա. բայց ախր ձեր փոստն էի կարդում ու հիմա ձեզ լիքը դրական էներգիայով կսպասարկեմ)))






Էնքան անկեղծ ու համով ասեց, որ ուզում էի ասեի, տո շատ լավ էլ անում էիր, հաճախորդի հերն էլ шնիծшծ, բա կարևորը իմ փոստերն են, էն էլ մեջիս բիզնեսմենը մի կերպ խեղ դեց մեջիս բլոգերին և ես արտաբերեցի անհրաժեշտ ճիշտ բառերը. սիրուն ջան, բայց ամեն դեպքում ճիշտը աշխատանքային ժամին հաճախորդին սպասարկելն ա))) Ասեց. շատ լավ: Էնքան վստահ ասեց, որ նույնիսկ մի պահ ես էլ հավատացի:
Հիմա ասածս ինչ ա, որ եթե մի տեղ եք մտնում, կապ չունի ուր՝ սրճարան, խանութ, օֆիս… և աշխատակցուհին հանկարծ ձեզ չի տեսնում, քանի որ հեռախոսի «մեջ ա», շատ մի նե ղվեք, բա կարողա իմ փոստերն ա կարդում ու որ մի հատ դիմեք, ձեզ նոր եռանդով ու լիքը դրական էներգիայով կսպասարկի)))



Մեկս մեկի հանդեպ նե րnղшմտությամբ և բարությամբ լի շաբաթվա ավարտ եմ մաղթում բոլորիս:

Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից:

Сообщение Մտա ընկերոջս սրճարան թեյ խմելու… Սրճարանի աշխատակցուհին հեռախոսով ինչ-որ բան էր կարդում, էնքան էր տարված՝ ինձ չնկատեց, ասում եմ՝ ներnղnւթյnւն, իսկ ինձ կսպասարկե՞ք, մեկ էլ տեսնեմ ժպիտ եկավ դեմքին, ասում ա՝ կներեք, ֆեյսբուք էի մտել, ասում եմ՝ հարգելիս, բայց ախր աշխատանքային ժամին կարծում եմ չարժե ֆեյսբուք մտնել, երիտասարդ աղջիկը ավելի լայն ժպտալով ասում ա… появились сначала на Интересные Истории.


от admin

-->