>


Գումարային հարցերը միշտ առաջացնում են որոշակի էմոցիաներ: Իհարկե, ոչ մեկ չի սիրում խոսել դժվարությունների մասին, սակայն լինում են պահեր, երբ ստիպված եք լինում բարձրացնել տվյալ հարցը: Հավանաբար հայտնվել եք իրավիճակում, երբ մտերիմներից որևէ մեկը ձեզանից պարտքով գումար է խնդրել: Բայց արդյո՞ք ճիշտ ենք վարվում, երբ որոշում ենք օգնել:

Պարտքով գումար տա՞լ, թե՞ ոչ

Ահա մի քանի պատճառ, որոնք ապացուցում են, որ մտերիմ մարդկանց պարտքով գումար տալը վատ գաղափար է:




Քոչարյանի զոհերը


Վերադարձի ժամկետ





Դուք բանկ չեք հանդիսանում և չեք որոշում գումարի վերադարձի խիստ ժամկետ, նաև տոկոսներ չեք պահանջում, առավել ևս՝ չեք կիրառում պատժամիջոցներ գումարն ուշացնելու դեպքում:

Համենայն դեպս, գումար տալիս մի մոռացեք նշել, թե երբ է ցանկալի ետ ստանալ գումարը:

Одалживание денег родственникам и друзьям – очень неудачная идея!

Անհարմար խնդրանք


Երբ մենք մտերիմներից որևէ մեկին գումար ենք տալիս, սկսում ենք անհանգստանալ, քանի որ չունենք երաշխիք, որ այդ մարդը կվերադարձնի ողջ գումարը: Եթե անգամ լիարժեք վստահում ենք նրան, միևնույնն է, անհանգստության զգացումը չի լքում մեզ, ու այն մեծանում է, եթե պարտքն ուշացնում են:


Հաճախակի դիմում


Որպես կանոն, ոչ ոք չի սիրում օգնություն խնդրել, հատկապես երբ խոսքը գնում է գումարի մասին: Սակայն, ցավոք, կան մարդիկ, ովքեր մշտապես օգտվում են դիմացինի բարությունից, քանի որ գիտեն, որ իրենց չեն մերժի: Նման դեպքերում զգույշ եղեք. արդյո՞ք արժե վստահել մի մարդու, ով ձեզանից արդեն մի քանի անգամ պարտքով գումար է խնդրել:

Խնայողությունների բացակայություն



Երբ մարդիկ պարտքով գումար են տալիս, սովորոբար վերցնում են իրենց խնայողություններից: Խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ պարտատերը ինքն է ունենում գումարի կարիք և խնդրում է ավելի շուտ վերադարձնել գումարը: Հաճախ արդյունքում շատ տհաճ իրավիճակ է ստեղծվում:

Վնաս և կորուստ

Երբ մենք որևէ մեկին պարտքով գումար ենք տալիս, տոկոսներ չենք պահանջում: Իսկ դա նշանակում է, որ խորը երախտահիտությունից և շնորհակալությունից բացի մենք ոչինչ չենք ստանա: Իհարկե, հաճելի զգացողություն է, երբ կարողանում ենք օգնել մտերիմ մարդու, բայց ի՞նչ կզգաք այն դեպքում, եթե ձեզ չկարողանան ետ տալ գումարը:

Սա պիտի իմանան բոլորը․ Կան օրեր, երբ արգելվում է պարտքով գումար տալ կամ վերցնել — News 17 Daily

Միջանձնային հարաբերություններ

Պարտքով գումար տալը կարող է արմատապես փոխել ընկերների կամ ընտանիքի անդամների միջև հարաբերությունները՝ իհարկե, դեպի վատը:

Այնպես որ նախքան որևէ մեկին օգնելը, լավ մտածեք, արդյոք դա ձեզ պետք է թե ոչ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->