>


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հերթական խորհրդակցության ժամանակ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:








«Այսօր, ծրագրի համաձայն, պետք է քննարկենք պաշտպանության եւ անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերը»,- ասել է Պուտինը:


ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդ ոլորտում մի շարք հարցերի միայնակ արդյունավետ լուծումն անհնար է:

«Պետք է միավորել ջանքերը մեր գործընկերների հետ, որպեսզի ապահովենք նաև մեր սեփական անվտանգությունը», — նշել է նա:



Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլք:

Сообщение Վլադիմիր Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է պաշտպանության և միջազգային անվտանգության հարցերը появились сначала на MediaNews.


от admin

-->