>


 








Քոչարյանի զոհերը

Ադրբեջանցի նախկին դիվանագետ Իսֆանդիյար Վահաբզադեն հայտարարել է, որ չի զղջում «Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական» կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիրմիր Ժիրինովսկուն ու ռուս ժողովրդի հասցեին իր արած արտահայտությունների համար, գրում է ադրբեջանական Թուրան գործակալությունը։


Մասնավորապես, համացանցի «Օսմանքըզի» ալիքին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ Ժիրովսկին, մեկ անգամ չէ, որ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել ադրբեջանցիների հասցեին ու ափսոսանք հայտնել, որ ռուս քաղաքական գործիչը դեռ համարժեք պատասխան չի ստացել։ «Ժամանակին նա ասում էր, որ Ադրբեջանում 8 մլն ոչխար է ապրում։ Հետո ասում էր, որ նրանք դարձան 9 մլն։

Ինչպես կարող է լինել, որ երբ ադրբեջանցիներին ոչխար են անվանում, դա վիրավորանք չէ, իսկ երբ ես ասում եմ «խոզեր», վիրավորանք է համարվում»,- ասել է Վահաբզադեն։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտան, ի պատասխան Ժիրոնովսկու հայտարարությունների, թույլ է։



Դա նույնիսկ բողոքի նոտա չէ։ «Որևէ մեկը պետք է պատասխաներ Ադրբեջանի ու նրա ղեկավարության հասցեին հնչած վիրավորանքներին»,- ասել է Վահաբզադեն։ Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես ադրբեջանցի դիվանագետ, Բելառուսում, Մոլդովայում, Շվեյցարիայում ու Պակիստանում Ադրբեջանի նախկին արտակարգ ու լիազոր դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեն վիրավորում է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովկսուն ու ռուս ժողովրդին՝ նրանց անվանելով «խոզեր»։ Ի պատասխան Վահաբզադեի վիրավորանքների՝ ՌԴ ներքին գործերի նախարարությունը նրան 50 տարով արգելել է մուտք գործել Ռուսաստան։

Сообщение Ադրբեջանցի դեսպանը հայտարարել է, որ չի զղջում Ժիրինովսկուն ու ռուս ժողովրդին վիրավորելու համար появились сначала на MediaNews.


от admin

-->