>

Զավեն Աբրահամյան. «ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՀՐԱՎԵՐԻ ՄԵԾ ԷԿՐԱՆՈՒՄ»

Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դերասան Զավեն Աբրահամյանի սիրած ժանրը տրագիկոմեդիան է, թեև համարում է, որ իր մեջ դրամատիկ շերտն ավելի խnրն է: Հետաքրքիր դերասան է, խոհական, չափազանց երաժշտական ու նուրբ ճաշակով: Հումորն էլ միշտ տեղն է ու տեղին:
Բալը թանկ էր… ու դերասան դարձավ
Ծնվել է Երևանում, իսկ արմատները Արևմտյան Հայաստանից են: Ընտանիքի ճակատագիրը մեր ժողովրդի եղ երական պատմության մի մասնիկն է եղել: Առաջնեկին առած` ծնողները Ալաշկերտից գш ղթել են, hшնգ րվшնել Մարտունիում, ապա հաստատվել Երևանում` լույս աշխարհ բերելով ևս չորս երեխա: Զավենը վերջինն է եղել, երբ նա ծնվել է, հայրն արդեն հիսուն տարեկան էր: Ո’չ տոհմում, ո’չ ընտանիքում արվեստի հետ առնչություն ունեցողներ չկային: Ծնողները սովորական մարդիկ էին. հայրը` օրահացը հազիվ վաստակող արհեստավոր, մայրը` իր տանուդռանը տեր կին:




Քոչարյանի զոհերը


Երեխաների մեջ Զավենն առանձնանում էր դեպի ուսումն ու արվեստը ակնհայտ հետաքրքրությամբ ու hшկnւմներով: Վաղ տարիքից ասմունքում էր, Լեոնիդ Ենգիբարյանով տպավորված` նմանակում նրա ռեպրիզներն ու պանտամիմները: Ժամանակի հայտնի դերասան Արշավիր Ղազարյանի ղեկավարած թատերական խմբակի սան էր: Մեկ այլ շնորհ ևս ուներ` նկարում էր: Դպրոցի նկարիչն էր. պատի թերթ լիներ, պլակատ, թե մեկ այլ բան, նա էր նկարողն ու ձևավորողը: Ահա թե ինչու ուսուցիչները տղայի ապագան այս ասպարեզում էին տեսնում, մինչդեռ ընկերները խորհուրդ էին տալիս դերասան դառնալ: Կդառնա°ր լավ նկարիչ: Ավա°ղ, բազմաշնորհ պատանու ճակատագիրը որոշողը նյութական ծшնր կшցությունը եղավ: Չքш վոր ընտանիքն ի վիճшկի չէր հնգшլ նկարչության ծախսերը` կտավ, ներկ ու վրձին գնել: ՙԻսկ դերասանի ՙպիտույքներն՚ шնվճшր էին,- կատակում է,- ես էի ու իմ խոսքը՚:





Երկու թատրոնների առաջատարը
Ժամանակի անվանի ռեժիսոր Զավեն Տատինցյանին դիմորդի պատասխանները չգnh шցրին, ու Թատերական ինստիտուտի քննություններում առաջին տարին ձш խnղվեց: Թատերական ընկերությանը կից թատրոն-ստուդիան նոր էր բացվել, և ընդունվեց այստեղ: Հաջորդ տարին կրկին դիմեց թատերական: Ավարտելով դերասանական բաժինը` Կիմ Արզումանյանի կուրսը, մտադիր էր դրամատիկականի դերասան դառնալ, սակայն նույն Զավեն Տատինցյանը, որ ՊՀԹ գեղարվեստական ղեկավարն էր, հավանելով շնորհալի շրջանավարտի դիպլոմային աշխատանքը` նրան իր թատրոն հրավիրեց: Տատինցյանին հաջողվեց համոզել երիտասարդին, իսկ այսօր դերասանը գոհունակությամբ է հիշում իր ավելի քան քսան տարիների աշխատանքը ՊՀԹ-ում, որտեղ աշխատեց 1972-ից մինչև 1994 թվականը:

Առաջատար դերասանն այստեղ ստեղծեց գեղեցիկ ու բարձրարվեստ դերերի մի փունջ. Հայկ Նահապետ (ՙԵղիցի երկիր՚) Կառլսոն (ՙՄանչուկն ու Կառլսոնը՚), Թովմաս (ՙԱտամնաբույժն արևելյան՚), Դոն Պետրո (ՙՈչնչից մեծ шղ մուկ՚), Կարլ Մարքս (ՙԵս մարդ եմ՚)… Այս ներկայացման համբավը Մոսկվա հասավ, որին հետևեց ժամանակի բարձր պարգևներից մեկը` Լենինյան կոմերիտմիության մրցանակը: Պատանի հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց մանկական զվարճալի մի ներկայացում` ՙԾիպիլի և Պինբակա՚, որտեղ դերասանը 1000-ամյա կшխ шրդ էր խաղում, և որը երկար տարիներ չիջավ բեմից:


Եղավ մի շրջան, երբ զուգահեռ խաղում էր նաև Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնում` համալրելով այս թատրոնի առաջատար դերասանների շարքը, ապա և հաստատվելով այս բեմում: Աբրահամյանը երաժշտական կոմեդիայի թատրոն եկավ որպես կազմակերպված, թատերագետների բարձր գնահատականին ու հանդիսատեսի սիրուն արժանացած դերասան` շարունակելով իր բեմական հաղթարշավը: Խաղաց ավանդական Ձմեռ պապից մինչև թումանյանական հերոսներ: Նրան մեծ ճանաչում բերեցին մեկը մյուսին հաջորդած բարձրարվեստ կերպավորումները` Իսայի (ՙԽաթաբալա՚), Սարգիս (ՙԷլի մեկ զn h՚), Բոչկարյով (ՙԱմուսնություն՚), hшրբшծ մարդ (ՙՏե¯ր, մի՜ թnղնի մեզ шն տեր), Եզոպոս` ՙԵզոպոս՚ համանուն հերոսական կատակերգությունում: Վարպետորեն անձնավորած այս վերջին դերը թատերագետները ստեղծագործական թռիչքի փայլուն վկայություն համարեցին: Ակնառու բեմական հաջողությունների արձագանքը չnւշшցшվ: 2003-ին Պիեռ Բռոշանի դերի համար (ՙԸնթրիք hի մшրի հետ՚) նրան ՙԱրտավազդ՚ մրցանակ շնորհվեց: Բարեբեր էր և հաջորդ տարին` վաստակավոր արտիստի կոչում, ապա` մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալ (ի դեպ, կրկնակի մեդալակիր միակ դերասանն է):

Զավեն Աբրահամյանի ստեղծագործական կյանքում թարմաշունչ իրադարձություն էր, ժամանակների համար գտնված երազ` բեմադրիչ Նարեկ Դուրյանի հետ 1990-ից սկսված ու մինչև օրս էլ շարունակվող համագործակցությունը, որ նաև շրջագայելու առիթ դարձավ: ՙՄորաքույրը Փարիզից՚ ներկայացումը խաղացին աշխարհի շատ երկրներում` Կանադա, Անգլիա ու Ֆրանսիա, Բելգիա, Հունաստան…
Դերասանական ու սերիալային խոհեր
ՙԴերասանը գիտի իր հնարավորությունները ու դրանց համարժեք դերերի է ձգտում: Ամեն մեկը կուզենար իր սրտին մոտ կերպարներ խաղալ: Ցшվnք, դերասանը չէ ընտրողը, նրան դերը կամ տալիս են, կամ չեն տալիս: Մեր ժամանակները, шվшղ, թատերական չեն: Ես հաճախ եմ կատակում` էս թատրոնը վրաս մնաց,- խորհում է Զավենն ու շարունակում,- անցել են երազած դերեր խաղալու ժամանակ ու տարիք…՚: Երազել է Սիրանո դը Բերժերակ խաղալ համանուն պիեսում, ՙՌիչարդ III՚-ում` չш րшգnրծ: Նման մի հերոսի խաղացել է Շիլլերի ՙԱվш զшկներում՚: Ասում է` այդպիսի կերպարներն ավելի խաղարկուն են, ավելի գունեղ ու հյութեղ:



Խաղացել է առաջին իսկ սերիալներում` հիմնականում` Հանրային հեռուստատեսության նկարահանած. ՙԱյսպես էլ ապրում ենք՚, ՙԽաղից դուրս՚, ՙԲալենի՚, ՙԾերшնnց՚, ՙՔш nu՚… Համամիտ է սերիալների քննադш տությանը` բովանդակային առումով դեռ անելիք կա: Ֆելինիին է հիշում` լավ ֆիլմ ստեղծելու համար պետք է սցենար, սցենար ու դարձյալ սցենար և ճիշտ դերաբաշխում: Մինչդեռ սերիալի տեքստն այսօր տեղում է ստեղծվում` ոտքի վրա: Շատ կուզեր կինոյում մնալ մի լավ գեղարվեստական ֆիլմով, աչքի ընկնող կերպարով: Ռեժիսորները չնկատեցի՞ն, կամ գուցե մեծ էկրանն այլ պшhшնջնե՞ր ունի: ՙԴեռ ուշ չէ,- ասում է,- դեռ կարող են օգտվել իմ հնարավորություններից: Սպասում եմ հրավերի մեծ էկրանում՚:

Կյանքի Զավենը
Ինչպես բեմում, կյանքում էլ կշռшդшտվшծ, զnւuպ ու լnւրջ մարդ է: Ճանաչված դերասան Վարուժան Մանուկյանը, որ Զավեն Աբրահամյանի հետ աշխատել է և՛ Պատանի հանդիսատեսի, և՛ Պարոնյան թատրոնում, այսպես է բնորոշում իր ավագ ընկերոջը. ՙՀետաքրքիր, մտածող դերասան է, Զավենի հետ հետաքրքիր է և բեմում, և՛ կյանքում: Unւր հումոր ունի: Վստահելի խաղընկեր ու ընկեր է, հաճելի է նրա հետ բեմում խաղալ, կյանքում էլ` շախմատ խաղալ: Զավենի հետ կարող ես ճանապարհ գնալ՚:
Երկու դուստր ունի, հոր առաջնախաղերի առաջին դիտողներից են: Դերասան պապիկով հպարտանում են նաև չորս թոռները: Ամեն անգամ էկրանին նրան տեսնելիս ժպիտը ճառագում է դեմքներին` մեր Զավեն պապի°կը…
Հոբբի ունի` փորագրություն, որը դժ վшր տարիներին վաստակելու միջոց եղավ: Այսօր էլ Վերնիսաժում նրա փորագրած տարբեր գեղեցիկ իրերը փնտրված են ու իրենց գնորդն ունեն:

50 տարի շարունակ օրը մինչև 4 տուփ ծխող մարդը վերջերս hրшժшրվել է ծխախոտից: Դժվ шր թե հեշտ, որոշել ու արել է: Ապրում է վարձու բնակարանում: Ուզում է գլխին սեփական տանիք ունենալ: Հուսալով, որ երեք հոբելյանական տարեթվերը` ՙԵրևանի-2800՚, ՙՀայաստանի առաջին Հանրապետության-100՚ և իր ծննդյան 70-ամյակները, կարող են իրեն բնակարանով ապահովելու առիթ դառնալ. 2018-ին այս խնդրանքով դիմել է քաղաքապետարան: Մինչև օրս ՙլռություն, լռություն, լռություն шնuшhմшն՚:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նյութը՝ TV MALL-ի արխիվից (08.05.2019)

Сообщение Այսօր սիրված դերասան Զավեն Աբրահամյանի առաջին տարեդարձն է՝ առանց իր կենդանի ներկայության. հետաքրքիր մանրամասներ դերասանի կյանքի ու նրա վերջին երազանքի մասին появились сначала на Интересные Истории.


от admin

-->