>

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է ճնշում գործադրել դատավորների վրա, ասել է. «Ճնշվողը դատավորն է, դատավորը չպետք է թույլ տա, որ իրեն ճնշեն նախևառաջ: Նշանակվել է այդ պաշտոնին՝ չբացառելով, որ կարող են ճնշումներ լինել։ Եթե ճնշվող է, էլ ի՞նչ դատավոր»:





«ՉԻ». Չէ, հա: Էս ի՞նչ չճնշվող դատավոր է: Երևի, քոչարյանական ժամանակաշրջանի ամենաչճնշվող դատավոր է եղել, որ այդպես կոնվեյերի արագությամբ ընդդիմադիր գործիչներին ազատազրկելու վճիռներ էր կայացնում: Սա այն դատավորն է, որն ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքի հիմա վրա մարդկանց բանտերն էր լցնում:





Արամ Բարեղամյանին մարտի 1-ին ծեծել, ջարդել էին, ծանր վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց, իսկ մեր այս չճնշվող դատավորը 6 տարի ազատազրկում էր նրան տվել: Երևի ծեծերից ու խոշտանգումներից չմեռնելու համար:
Ուղղակի բացեք ու կարդացեք. Արամ Բարեղամյանի, Ֆելիքս Գևորգյանի, Արմեն Խուրշուդյանի, Արա Հովհաննիսյանի և էլի շատերի գործերը ու այս դատավորի վճիռները: Կշշմեք:

«2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում՝ Ազատության հրապարակում Արամ Բարեղամյանը բռնություն է գործադրել ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալ Գարեգին Քամալյանի նկատմամբ, դիտավորությամբ ձողով հարվածել է վերջինիս գլխին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»,- գրված է մեղադրականում:
«Անմիջապես ցուցմունք գրելուց հետո Գարեգին Քամալյանին տարան Էջմիածնի ՄՌՈՒ-ի պետ, հենց ցուցմունքը տվեց, պաշտոն տվեցին, գոնե մի քիչ սպասեին ձևի համար: Հետաքրքիր է, որ էդ նույն մարդը 2018 թվականին ՀՔԾ-ում հարցաքննվեց ու ասեց, որ չի պնդում իր ցուցմունքը»,- սա արդեն հետո պատմել է Արամ Բարեղամյանը ու շարունակել:


«Դա դատավարոթյուն չէր: Ինչ ասում էինք, մերժում էր: Մի ոստիկանի ցուցմունքով դատեց: Ընդեղ դատավոր չկար: Ասում էի՝ լավ, պարոն դատավոր, հարգելի դատարան, էդ ամբողջ Ազատության հրապարակում մի մարդ չկար, որ տեսներ, թե ես հարվածել եմ, գոնե մի մարդ: Նրա համար կարևոր չէր՝ ինչ ենք ասում: Նա չէր էլ լսում: Պետք էր արագ գործը վերջացներ:



Ասել էին՝ պետք է դատվի ու վերջ: Ինձ այդպես էլ ասեց քննիչը՝ Արիս Երեմյանն էր ՀՔԾ-ի իմ քննիչը՝ դու պետք է դատվես: Հիմա ընտանիքով գտնվում է արտերկրում: Ինձ ասում էր՝ եթե ես քրեական հոդվածները չշարեմ, էս Հյուսիսայի պողոտայում ինձ «զաստավիտով» տուն առնել են տվել, հիպոտեկով, պետք է փակվեմ, երեխեքս իրավաբանական են սովորում, պետք է ավարտեն, գործի դնեմ, եթե ես քո վրա գործ չսարքեմ, ես ո՞նց եմ տակից դուրս գալու: Այդպես էլ ասում էր: Հիմա ասում են՝ ներեք, ի՞նչը ներեմ»:

Ալեքսանդր Ազարյանին, այդ չճնշվող դատավորին, սա միշտ պետք է հիշեցնել: Այնքան արդար դատավոր է, որ 2020թ. հունիսին վճռաբեկ դատարանը բեկանեց Արամ Բարեղամյանի առաջին և վերաքննիչ ատյանների ակտերը:

Սկզբնաղբյուր՝ 4rd.am

Сообщение Սա այն դատավորն է, որն ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա մարդկանց բանտերն էր լցնում появились сначала на MediaNews.


от admin

-->