>

Գեներալ Կարապետյանի համարձակ քայլն ու Շոյգուի համարժեք պատասխանը․ Ինչ է որոշել Ադրբեջանը

Չնայած Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կայացած հանդիպմանը,

և ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի Հայաստան այցելությանը՝ հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունը շարունակվում է:





Դեռևս օգոստոսի 9-ին Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:





Ադրբեջանական զինուժը բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

Երկու օր անց հակառակորդը ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը բարեբախտաբար կորուստներ չի ունեցել:

Արցախում իրավիճակի լարվածության ֆոնին Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածել, որ օգոստոսի 13-ին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Ավելի ուշ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել էր լուրը՝ ընդգծելով, որ նման հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար,


և որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով:

Թեև օգոստոսին 5-ին՝ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին, նորանշանակ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրամայել էր անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին,

որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը, սակայն Ադրբեջանի սադրիչ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ շարունակվում է:



Նախ օգոստոսի 11-ին՝ ժամը 15:30-ից մինչև 20:00-ը, ադրբեջանական Զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել էր:

Ապա նաև երեկ՝ ժամը 17:20-ից սկսած, Երասխում իրավիճակը կրկին լարվել է, հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված կրակի հետևանքով հրդեհվել է նաև միջդիրքային խոտածածկույթը:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Նախարարության հավաստմամբ ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

Սակայն «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը կեսօրին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր ևս ադրբեջանական կողմը ժամը 14։00-ի մոտակայքում խախտել է հրադադարը Երասխի ուղղությամբ՝ կրակելով հրաձգային զինատեսակներից։

Նրա փոխանցմամբ այս պահի դրությամբ տուժածներ չկան։

Сообщение Գեներալ Կարապետյանի համարձակ քայլն ու Շոյգուի համարժեք պատասխանը․ Ինչ է որոշել Ադրբեջանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->