>





ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկ քաղաքի միջնակարգ դպրոցում 13-ամյա տղան կրակել է հասակակցի վրա։ Այս մասին հայտնում է NBC News-ը։





Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող, Վաշինգտոնի անվան դպրոցում՝ դասամիջոցին։
Կրակ արձակած աշակերտը կալանքի տակ է վերցվել։ Դպրոցը փակվել է, ծնողներին խնդրել են տուն տանել երեխաներին։




Ոստիկանները փորձում են պարզել, թե ինչպես է զենքը հայտնվել նրա մոտ և ինչն է հանդիսացել հրաձգության պատճառ։ Աշակերտների շրջանում հարցաքննություն է անցկացվում։

Сообщение Հրաձգություն Նյու Մեքսիկոյի դպրոցում․ կա զոհ появились сначала на MediaNews.


от admin

-->