>


Օգոստոսի 14-ին, ժամը 08։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։








Քոչարյանի զոհերը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը և հայտնվել ոչ երթևեկելի գոտում․ ուղևորներից մեկը տեղում մահացել է։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, 4 տուժած հոսպիտալացվել են։



Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայի խցիկում արգելափակված վարորդին և մոտեցրել շտաօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Сообщение Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ ուղևորներից մեկը տեղում մահացել է появились сначала на MediaNews.


от admin

-->