>


Ինչպե՞ս եք պատրաստում ամբողջական հավը: Գուցե ասեք, որ ավելի պարզ ուտեստ չկա՝ քան ջեռոցում եփված հավը: Համաձայն ենք: Բայց արդյո՞ք գիտեք, թե ինչպես անել, որ միսը ստացվի փափուկ ու հյութեղ, լինի խրթխրթան կեղև:

как запечь курицу целиком

Կարևոր է հավը նախապես դնել աղաջրի մեջ, միայն այս դեպքում այն կստացվի անթերի:










Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կարագ՝ 50գ
  • ջուր՝ 1,5լ
  • աղ՝ 4,5ճ.գ.
  • կարմիր պղպեղ՝ 1,5 թ.գ.
  • հավի համար համեմունք՝ ըստ ճաշակի
  • սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • խնձոր՝ 3 հատ, ըստ ցանկության

Պատրաստման եղանակ.

Նշված քանակի աղը լուծել ջրի մեջ: Մեջը դնել հավը: Այն պիտի ամբողջությամբ ծածկվի: Անհրաժեշտության դեպքում կարող եք էլի աղաջուր պատրաստել՝ պահպանելով աղի և ջրի հարաբերակցությունը: Հավը պետք է աղաջրի հետ միասին ուղարկել սառնարանը և պահել 8 ժամ:



как приготовить курицу


Հանել հավը ջրից, չորացնել: Մեջը լցնել խնձորի կտորներ:

рецепт курицы в духовке



Պատրաստել սոուսը. խառնել փափկած կարագը, կարմիր պղպեղը, համեմունքները: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել համեմի մանրացրած սերմ, սխտորի փոշի: Հավին քսել ստացված խառնուրդը:

курица в масле рецепт

Եփել հավը նախապես տաքացրած ջեռոցում՝ մոտ 2 ժամ, մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցում:

курица с яблоками в духовке

Ի դեպ, խնձորի փոխարեն կարող եք օգտագործել բրինձ, չիր կամ կանաչի, կամ առհասարակ պատրաստել առանց միջուկի:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->