>


Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել։








Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։


«Ջրհեղեղների հետևանքով զոհվել է 34 մարդ Կաստամոնում, 6 մարդ՝ Սինոփում։ 9 քաղաքացու բժշկական օգնություն է ցուցաբերվում հիվանդանոցներում։ Շարունակվում են Բարտինում անհետ կորած մարդու որոնումները»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հանրապետության իշխանությունները հայտնել էին երկրի հյուսիսում տարերային աղետների հետևանքով 31 հոգու մահվան մասին:



Օգոստոսի 11 – ին հորդառատ անձրեւները հեղեղումների եւ գյուղերի պատճառ են դարձել երկրի հյուսիսային մի շարք նահանգներում, Բարտինում, Սինոփում, Կաստամոնում: Քաղաքների փողոցներում ցեխային հոսանքներ են գոյացել։ Վնաս է հասցվել շենքերին, ավտոմեքենաներին ՝ ենթակառուցվածքին։

Сообщение Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 40-ի появились сначала на MediaNews.


от admin

-->